Մարմնավաճառությունը Հին Հայաստանում, Եգիպտոսում, Հռոմում
ԱշխարհՀին աշխարհում գոյություն չուներ մոնոամուսնություն, երեխաները ծնվում էին ամենաեռանդուն ու ուժեղ տղամարդկանցից, իսկ կանայք միասին էին խնամում նրանց։
Ամենահին մարմնավաճառները քրմուհիներն էին, քանի որ տրվում էին ոչ թե գումարի դիմաց, այլ հետևում էին որոշակի ավանդույթների կամ ծիսակարգերի։ Այդպես էր այնքան ժամանակ, քանի դեռ միամուսնությունը չամրապնդեց իր դիրքերը և բազմակնությունը մղեց երկրորդ պլան։
Կրոնական մարմնավաճառությունը մարդու ֆիզիկական և հոգևոր պահանջմունքների միասնույթունն էր։ Այս դեպքում կինը տղամարդուն տրվում էր ոչ թե նյութական շահի, այլ հանուն մեկ կամ մի քանի աստվածների հավատի։ Ծիսակարգային մարմնավաճառությունը առաջացել է Արևելքում և հետո տարածվել է Հունաստանում և Հռոմում։ Սկզբում նման ծիսական տորանակատարություններ անցկացվում էին պտղաբերության աստվածների տաճարներում․ Իվանինը կամ Իշտարինը՝ Միջագետքում, Մելիտայինը՝ Բաբելոնում, Աստարտինը՝ Փյունիկիայում, Անաիսինը՝ Հայաստանում, Իսիդինը՝ Եգիպտոսում։
ԲԱԲԵԼՈՆ
Բաբելոնում յուրաքանչյուր կին պարտավոր էր կյանքում մեկ անգամ գալ Մելիտա աստվածուհու տաճար և տրվել առաջին իսկ օտարականին, որը նրան կընտրի և փեշին մի բուռ մետաղդրամ կնետի։ Սա վերաբերվում էր բաբելոնացիների բոլոր դասի ներկայացուցիչներին՝ ստրուկներից մինչև թագուհիներ։ Գեղեցկուհիները տաճարում օրերով չէին մնում, նրանց ընտրում էին, կատարում սեռական ակտը և միանգամից բաց թողնում տուն։ Տգեղ կանայք երբեմն ստիպված էին լինում ապրել տաճարում տարիներով` սպասելով իրենց մասնակցությանը։ Եթե կինը չկատարի իր պարտքը, ապա նա իրավունք չունի տուն վերադառնալ։
Այդպիսի ճանապարհով վաստակած գումարը սուրբ էր համարվում, իսկ կանայք՝ ծիսակարգից հետո գտնվում էի աստվածուհու պաշտապնության ներքո։ Հայտնի տիկինները տաճար էին գալիս զարդարված կառքերով, աղքատները գալիս էին ոտքով, նստում տաճարում և գլուխները կապում ժապավենով։ «Ես կանչում եմ Մելիտա աստվածուհուն»։ կինը չէր կարող հրաժարվել և ստիպված էր ընդունել նույնիսկ ամենաչնչին գումարը։
մանրամասն՝ այստեղ