Ստալոնեն մեկնաբանել է իր մահվան մասին լուրերը
LifeՍիլվեստր Ստալոնեն մեկնաբանել է իր մահվան մասին լուրերը, որոնք նախօրեին տարածվել էին սոցցանցերում: Լեգենդար դերասանը գրել է իր Instagram-ում, որ ինքը ողջ է և երջանիկ: 71-ամյա դերասանը խնդրել է իր երկրպագուներին արհամարհել իր մասին ֆեյք լուրերը: «Խնդրում եմ, արհամարհեք այդ հիմարությունը… Ողջ եմ, երջանիկ և առողջ: Դեռևս կարող եմ խփել»,- հումորով պատասխանել է դերասանը:
Ավելի ուշ Ստալոնեն իր աղջիկների հետ տեսանյութ է հրապարակել և գրել է. «Հրաշալի է հարություն առնելը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին սոցցանցերում տարածվել էր Սիլվեստր Ստալոնեի մահվան մասին լուրը: Նրա շատ երկրպագուներ հավատացել էին, որ դերասանը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից: