Մահացել է գնդապետ Մանուկյանը
Հասարակություն83 տարեկանում մահացել է գնդապետ Հայկ Գարեգինի Մանուկյանը: Նա գրեթե կես դար ծառայել է ԽՍՀՄ բանակում: 1977-1984թ եղել է Թումանյանի շրջանի զին կոմիսար: ՀՀ ԶՈւ-երի ստեղծման առաջին օրվանից ունեցել է ներդրում բանակի կայացման գործում: 1992-2005թ գնդապետ Մանուկյանը ծառայում էր ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչությունում, որպես ավագ տեսուչ: 2005-2015թ դասավանդել է Լուսակերտի ուսումնահրետանային գնդում: Արժանացել է Կարմիր Աստղի շքանշանի, ինչպես նաև Մարտական ծառայության մեդալի: Ստացել է բազում գերատեսչական մեդալներ ու պարգևներ: Շատերն են հիշում «խստապահանջ և բանիմաց պապիկին», ինչպես նրան կոչում էին հրետանավորները: