«Ձեր մատն է կոտրված». Բաբկեն Արարքցյանը ելույթ ունեցավ. տեսանյութ
ՔաղաքականությունՀայաստանի անկախությունը անհակադարձելի է։ Այդ մասին Ազատության հրապարակում ՀԱԿ կազմակերպած տոնական հավաքում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
Խոսելով Հայաստանի երեք Հանրապետությունների մասին՝ նա նշել է. «Առաջինը Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձևով, Առաջին աշխարհամարտի եւ Ռուսաստանի հեղաշրջման հետևանքով, Երկրորդ Հանրապետությունը Ռուսաստանի ագրեսիայի շնորհիվ կարմիր բանակը մտավ և հաստատեց բոլշեւիկյան ռեժիմ։ Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձևով»,- ասել է նա և հավելել. «Հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները, համոզված եմ, որ ապահովված են մեր անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգությունից։ Անկախությունը անհակադարձելի է»։