Հայերեն

Սամվել Գրիգորյանի դուստրն ամուսնացել է. լուսանկարներ

Life
 

 

EXCLUSIVE

Երգչուհի Նարե Գրիգորյանն այսօր պաշտոնապես ամուսնացել է։ Երգչուհին և մասնագիտությամբ իրավաբան Արամ Շամիլյանն այսօր իրենց միությունը գրանցել են զագսում։ Tert.am Life–ը ներկա է եղել զույգի ամուսնության արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում արարողության ֆոտոշարքն ու մանրամասները։

 

Նարեն պատմեց, որ թեև ինքն ու Արամն այսօրվանից ամուսիններ են, միասին կսկսեն ապրել ամռանը, երբ կայանա նաև նրանց պսակադրությունը։

 

«Մեր հարսանիքը պետք է կայանար նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն ինչ–ինչ դժվարություններ եղան, որոնց պատճառով հետաձգվեց։ Որոշեցինք այս փուլում զագսի արարողությունն անել, ամռանը` պսակադրությունը։ Թեև այսօրվանից օրինական ամուսիններ ենք, միասին կսկսենք ապրել պսակադրությունից հետո։ Այժմ մեր տանը վերանորոգման աշխատանքներ են արվում»,– ասաց Նարեն։

 

 

Զագսի արարողությունից հետո ամուսիններն իրենց մտերիմների հետ խնջույքը շարունակում են Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ «Մտածում էի` մեծ խնջույք անել, հետո հասկացա, որ դա կարելի է միանգամից հարսանիքին անել, իսկ հիմա միայն տան անդամներով և ամենամտերիմ մարդկանցով ենք լինելու։ Նույնիսկ ընկերներիս չեմ հրավիրել, քանի որ եթե մեկին հրավիրեի, մոտ 500 հոգու պետք է հրավիրեի, իսկ դա կդառնար հարսանիք։ Ընկերներս թող այս անգամ ներեն ինձ։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– ասաց Նարեն։

 

Երգչուհին այսօրվան հատուկ չի նախապատրաստվել. «Որպես այդպիսին` պատրաստվելու շատ բան էլ չկար։ Զգեստիս ընտրությունն էլ երեկ եմ արել։ Գնեցի մի զգեստ, որն ինձ դուր եկավ և կարող էի հագնել այսօր։ Մի քանի օր առաջ Արամի հետ այն մասին էինք խոսում, որ ամուսնությունը մեր կյանքում շատ բան չի փոխում։ Կարծում եմ` տպավորություններս ավելի վառ կլինեն հարսանիքից հետո»։

 

Զույգի ամուսնության գրանցման վկաները «Արմենիա պրոդաքշըն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանն ու նրա կինն են, ովքեր լինելու են նաև հարսանիքի կնքահայրն ու կնքամայրը։ «Նրանք շատ հարազատ մարդիկ են ինձ ու Արամին` մեր ընտանիքներին։ Տարիներ շարունակ նրանք մեր կողքին են եղել, հիմա էլ արդեն շատ են մտերմացել Արամի հետ»,– քավորի ընտրությունը բացատրեց Նարեն։

 

 

Երգչուհին նշեց, որ ամուսնու ամենահարազատ մարդիկ` մայրը, հայրն ու քույրը, ցավոք, ԱՄՆ–ում են և չէին կարող ներկա լինել արարողությանը, սակայն  հարսանիքին կգան Հայաստան։

 

Նարեի ընտրյալն ԱՄՆ քաղաքացի է։ Երգչուհին նշեց, որ ամուսնությունից հետո իրենք շարունակելու են ապրել Հայաստանում։ Նա նշեց, որ ԱՄՆ քաղաքացի դառնալու մտադրություն երբևէ չի ունեցել։ «Արամն ու իր ընտանիքը երկար տարիներ Հայաստանում չեն ապրել, սակայն մեկնելուց հետո էլ տունը չէին վաճառել։ Դա, երևի, հույս էր, որ մի օր կվերադառնան հայրենիք։ Շատ ուրախ եմ, որ Արամը եկել է Հայաստան և այստեղ ենք ապրելու, որովհետև ես չէի կարող ԱՄՆ–ում ապրել»,– ասաց նա։

 

Խոսելով իր սիրո մասին` Նարեն նկատեց, որ Արամը 180 աստիճանով փոխել է  իր կյանքը։ «Ուզում եմ, որ բոլոր աղջիկները զգան այն, ինչ ես զգում եմ հիմա և ամուսնանան մի տղամարդու հետ, որի կողքին շատ երջանիկ են»,– եզրափակեց նա։

 

 

ՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր
Ամենադիտված