Գվարդիոլան ու մարզիչը վիճել են հանդերձարան տանող միջանցքում
ՍպորտԱնգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթիի» եւ «Ուիգանի» գլխավոր մարզիչները վիճել են հանդերձարան տանող միջանցքում: Խոսեպ Գվարդիոլայի եւ Փոլ Քուկի վեճը սկսվել էր դեռ առաջին խաղակեսի ավելացված րոպեներին, երբ կոպիտ խախտման համար հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հարվածել է «Ուիգանի» երկրպագուներից մեկին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պարտվել է նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից:
— BeanymanSports (@Beanyman62) 19 февраля 2018 г.