Հայերեն

«Վերջաբանը մոտ է. այսպես այլևս չի կարող». Վարդան Բոստանջյան

Տնտեսություն

Լրագրի զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը

Պարոն Բոստանջյան, ԱՎԾ տվյալով, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին կազմել է 10.2 %, ունենք աճ գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով, արտաքին առևտրի շրջանառության աճը՝ 47.6%։ Ըստ էության՝ երկնիշ աճ է արձանագրվել։ Այս ցուցանիշները որքանո՞վ են արժանահավատ ու որքանով կապ ունեն իրականության հետ։

Ամենայն հավանականությամբ, դրանք իրականությանը համապատասխանում են, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այո, որոշակի շարժ կա, ու այդ պայմաններում երկնիշ աճ ներկայացնելը որևէ պրոբլեմ չի ներկայացնում։ Բանն այն է, որ նախորդ տարի մեր աճը զրոյական է եղել, իսկ զրոյից մեկ միլիմետրանոց շարժը կարող է երկնիշ աճ ցույց տալ։ Հատկապես, որ դա ընդամենը մեկ ամսվա կտրվածքով է։ Անգամ մեկ տարվա կտրվածքով տնտեսական աճի տեմպի գրանցումը էլի ամբողջությամբ չի արտացոլում իրերի իսկական դրությունը։ Ու ես բոլորովին էլ հոռետեսական տրամադրվածություն չունեմ, Աստված տա, որ այս վիճակը շարունակական լինի։ Ես կուզեի, որ ոչ թե երկու հունվարների համեմատությունն այսպիսին լիներ, այլ ամբողջ տարին ու ավելին։
Տարին ամփոփելիս Կարեն Կարապետյանն ասաց, որ 7,7 տոկոս տնտեսական աճ ենք արձանագրել, նաև նշեց, որ գնաճը կազմել է ընդամենը 2,6 տոկոս, ինչը ամենացածրն է տարածաշրջանում։ Որքանո՞վ այս ցուցանիշներն աղերս ունեն քաղաքացու կյանքի հետ, երբ ակնհայտ է, որ քաղաքացու կյանքի որակը կամ չի փոխվել, կամ ավելի է վատացել։
Ես լսումների ժամանակ էլ ասացի, որ ցանկացած պարագայում նման ցուցանիշների բարձրաձայնումը և դրանց վերաբերյալ մոտեցումների ձևավորումը մասնագետների, որոշում կայացնողների, կառավարողների խնդիրն է։ Քաղաքացին բացարձակապես հետաքրքրված չէ՝ տնտեսական աճը երկնիշ է, եռանիշ է։ Քաղաքացուն հետաքրքրում է՝ իր վիճակը ինչպիսին է, ինչպես է փոխվել նախորդ տարվա համեմատ։ Իսկ այդ վիճակը որոշվում է սպառումով, ստացած եկամտով, ավելի բարեկեցիկ ապրելով։ Հիմա ինչքան էլ դուք փորձեք ինձ Արևի քաղաք նկարագրել, միևնույն է, եթե ես գտնվում եմ ճահիճի մեջ, ես չեմ կարող ինձ լավ զգալ՝ անկախ այն հանգամանքից, որ դուք ամենագեղեցիկ պատկերը նկարագրեք։
Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, բնականաբար, ցանկացած կառավարող, մեծ մասշտաբներով որոշում կայացնող հակված է այնպիսի մեթոդաբանություն կիրառել, որի արդյունքում երևան լավ թվեր։ Բայց այդ թվերը միայն առաջին պահին կարող են ապակողմնորոշիչ լինել, իսկ երկրորդ պահին նույն հասարակությունը, որ գտնվում է այդ թվերի հետևում, անմիջապես զգում է իրականությունը։ Հետևաբար համատարած դժգոհության պարագայում, երբ դու նման առաջընթաց ես արձանագրում, մարդիկ նկատում են, որ իրականում ռեգրես է տեղի ունեցել։

Արմեն Սարգսյանն էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոստացավ ներդրողներ բերել Հայաստան, կրթությունն ու քաղաքացիական հասարակությունը զարգացնել։ Ով եկավ վարչապետ՝ ներդրումներ խոստացավ, սակայն այդպես էլ ներդրումները Հայաստանում չեն ավելանում։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը։

Ես չեմ կասկածում, որ և Կարեն Կարապետյանը, և Արմեն Սարգսյանը, և Սամվել Կարապետյանը, ցանկացած հնարավորություն ունեցող մարդ անպայման կուզենա ակտիվացնել ներդրումները, սակայն դրա համար պայմաններ են պետք, միայն խոսքերով չի լինի։ Եթե չկան պայմաններ, որևէ մեկն իր մեկ դրամն անգամ չի դնի այդպիսի գործունեության մեջ։ Արաբական Էմիրություններում և բազմաթիվ այլ նման երկրներում 50-60 տարի առաջ միայն քարավաններ էին գնում, հիմա վերածվել են ծաղկանոցների, որովհետև վերածվել են չափազանց հուսալի և գրավիչ պայմանների երկրներ։ Այսինքն՝ անկախ Կարեն Կարապետյանից, Արմեն Սարգսյանից ու մյուսներից, պետք է պայմանները լինեն այնպիսին, որ ներդրողը կարողանա գրեթե զրոյական ռիսկի պայմաններում աշխատել։

Կարծում եք խաղի կանոննե՞ր կփոխվեն, եթե համակարգային փոփոխություն, մեծ հաշվով, տեղի չի ունենում։

Գիտեք՝ ինչի եմ մտածում, որ պետք է փոխվեն, չեն կարող չփոխվել, այսինքն՝ ցանկացած ոչ դրական երևույթ միշտ ունի իր վերջը։ Երբևէ չմտածեք, որ դա հավերժական է։ Այլ բան է, թե որքան տևական կարող է լինել այդ զարգացումը։ Ի վերջո, դա պետք է ունենա իր վերջաբանը, քանի որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ։ Տեսեք, հարևանը արդեն Երևանը գրավելու մասին է խոսում, եթե չդիմակայենք այս ամենին, նշանակում է՝ մենք ամեն ինչի հետ մեր հարցերը փակել ենք։ Իսկ դիմակայելու համար 100 տոկոսով փոփոխություններ են պետք։

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված