Եվգենյա Մեդվեդեւան ու Ալինա Զագիտովան աշխարհի ռեկորդներ գրանցեցին կարճ ծրագրում
ՍպորտՀարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Ալինա Զագիտովան, որը հավաքել է 82,92 միավոր։
Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան)՝ գրանցելով 81,61 միավոր։ Հայկական արմատներ ունեցող 18-ամյա մարզուհին առաջինն է թարմացրել իր կողմից սահմանված աշխարհի ռեկորդը, սակայն քիչ անց Ալինա Զագիտովան գերազանցել է այն։ Երրորդ արդյունքը ցուցադրել է կանադացի Քեյթլին Օսմոնդը՝ 78,87։
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա փետրվարի 22-ին։
Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Նրան է պատկանում գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը (233.41 միավոր):