Երևանում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել
ՀասարակությունShamshyan.com–ի հաղորդմամբ, երեկ ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ քույրը Դավիթաշենի կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Ոստիկանները կարողացել են համոզել քաղաքացուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, և նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից։ Նա տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակչուհի 36-ամյա Սաթենիկ Թ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով փորձում էր ինքնասպան լինել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: