Արգելված որս. տղամարդ է բերման ենթարկվել
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Իջևանի 70-ամյա բնակիչ Աշոտ Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերված մորթված մացառախոզի մասին: Տավուշի իրավապահները հայտնում են, որ այդ դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, քանզի դրա համար հարկավոր է բնապահպանների եզրակացությունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի արժեքի վերաբերյալ: Ըստ նրանց, կենդանու որսը եղել է ապօրինի, Ա. Ղեւոնդյանի մոտ հայտնաբերված որսորդական հրացանը եւս եղել է ապօրինի: Սպանված մացառախոզը ուղարկվել է բնապահպաններին, այն կտրվի Հայաստանի մանկատներից մեկին: