Հայերեն

Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում

Աշխարհ

Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում վերջերս կամ ավելացել են, կամ մամուլն է սկսել դրանց ավելի շատ ուշադրություն դարձնել:

Այդ օրը ոչ մի սենսացիոն նորություն չկար: Նորություն չկա, չկա նաև աշխատանք, և ես սպասում էի աշխատանքային օրվա ավարտին, որ տուն գնամ: Սակայն այդ պահին մի նորություն հայտնվեց, ընդ որում, հանրության սիրած թեմայով՝ սեքսուալ սկանդալ:

Ինձ զանգահարեց ոչ կառավարական կազմակերպության ծանոթ ղեկավարը և ասաց, որ մի կնոջ օգնություն է պետք:

№45 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Զիաֆեթ Նաբիևան չէր հրաժարվում անունը նշել, ինչն անսովոր էր այդպիսի դեպքերում: Սակայն հանդիպել հրաժարվեց, դրա համար համարձակությունը չհերիքեց: Մենք խոսում էինք հեռախոսով, սկզբում նա ձայնով լացում էր, իսկ ես երկար սպասում էի, որ նա հանգստանա:

«Ես 50 տարեկան եմ, արդեն երկար տարիներ ուսուցչուհի եմ աշխատում: Երբեք հետս նման խայտառակություն չէր եղել: Նրանք ասում են, որ տեսանյութ ունեն, ես ինքս էլ եմ այն տեսել, 50 վայրկյան է: Այնտեղ ոչ մի արտառոց բան չկա, դասարանում ուրիշ երեխաներ էլ կան»:

Տեսանյութում, Զիաֆեթ Նաբիևայի խոսքով, իր նախկին աշակերտուհի Ադիլիան (անունը փոխվել է – հեղ.) մոտենում է իրեն և համբուրում այտը: Տեսանյութը փոխանցել են դպրոցի տնօրենին աղջկա ծնողները՝ պնդելով, որ ուսուչուհին և իրենց աղջիկն ինտիմ հարաբերությունների մեջ են: Նաբիևան այդ իրավիճակից այլ ելք չի տեսել, քան դիմել ոչ կառավարական կազմակերպությանն ու մամուլի օգնությանը:

«Ադիլիան մեր դպրոցում էր սովորում, ինձ սիրում էր որպես ուսուցչի, և ես եմ նրան սիրում, ինչպես իմ մնացած աշակերտներին: Իսկ հիմա մեզ մեղադրում են մի հարաբերությունների համար, որոնք անգամ մտքին չեն գալիս: Տնօրենն ինձ առաջարկում է այլ դպրոց տեղափոխվել: Սակայն ինչո՞ւ ես պետք է հեռանամ կեղծ մեղադրանքների պատճառով»:

Զիաֆեթ Նաբիևան չի բացառում, որ իր տեղն ուզում են նոր ուսուցիչ վերցնել:

Ես զանգահարում եմ դպրոցի տնօրենին և խնդրում ցույց տալ այդ տեսանյութը, կտրուկ հրաժարվում է: Դպրոցի տնօրեն Նազիլիա Մամեդովան ասում է, որ փոխանցել են կրթության նախարարությանն ու Բաքվի Կրթության վարչությանը: Երբ փորձում ես պարզել, թե ինչպես է ընթանում գործը, երկու կառույցներն էլ հայտարարում են, որ «քննություն է ընթանում»:

Ամիսներ անցան, սակայն պաշտոնական կառույցներից այդ քննության արդյունքների մասին հստակ պատասխան ստանալ չհաջողվեց: Նաբիևան, իրավիճակը չվատթարացնելու համար ընդունել է այլ դպրոց տեղափոխվելու առաջարկը և խնդրել է մեզ չանհանգստացնել իրեն:

Ամենաառաջին սկանդալը
Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում վերջերս կամ ավելացել են, կամ մամուլն է սկսել դրանց ավելի շատ ուշադրություն դարձնել: «Վեճը տնից դուրս չհանելու» դպրոցների ավանդական ցանկությունն ու ոստիկանություն չդիմելու տուժածների ցանկությունը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար ասել, որ բռնաբարության և ոտնձգության բնավ ոչ բոլոր դեպքերն են սկանդալներ դարձել:

Ամենաառաջին աղմկոտ սկանդալը տեղի է ունեցել 7 տարի առաջ: 2010 թ-ին № 294 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Շահին Յուսիֆովը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման: Ուսուցիչը բռնաբարել էր աշակերտուհուն նրա տանը եղբոր աչքի առջև և դա հեռախոսով նկարել էր:

15-ամյա աշակերտուհին ուսուցչից երեխա ունեցավ
Վերջին տարին նմանատիպ տհաճ սենսացիաների առումով հատկապես «բերքառատ էր»:

Շամախիի շրջանի Փիրբեխլի գյուղի ուսուցիչ Էլնուր Իբրահիմովը ինտիմ կապի մեջ է եղել 15-ամյա աշակերտուհու հետ: Արդյունքում աղջիկը երեխա լույս աշխարհ բերեց և միանգամից հրաժարվեց նրանից: Երեխային մանկատուն տվեցին: Էլնուր Իբրահիմովն ու նրա ընտանիքը պնդում են, որ իրենց զրպարտել են:

Շամախիի շրջանային դատարանի որոշման համաձայն՝ Էլնուր Իբրահիմովը 2,5 տարով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, 5,5 տարով ազատազրկվել:

Պատիժը
Ինչպես բացատրել է իրավաբան Մալահաթ Նաբիևան, սեռական հարաբերությունն ու սեքսուալ բնույթի այլ գործողությունները, որոնք իրականացվել են 16 տարեկանը չլրացած անձի կողմից, պատժվում են մինչև 3 տարվա ազատազրկմամբ: Եթե տուժածի 14 տարեկանը չի լրացել, կալանքի ժամկետը կարող է 3-6 տարի հասնել: Դաստիարակների, ուսուցիչների և բժիշկների համար ժամկետներն ավելի շատ են՝ 4-7 տարի»:

Նաբիևան ասում է, որ զոհերը հազվադեպ են ոստիկանություն դիմում. «Բռնության զոհն առաջին հերթին վախենում է հասարակական քննադատությունից: Նախևառաջ նա խնդրի մասին չի պատմում՝ խուսափելով իր շրջապատի, հարազատների, աշխատակիցների արձագանքից: Օրինակ, Շամախիում ամեն ինչ պարզվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ աշակերտուհու հղիության մասին: Եվս մեկ պատճառ է նման դեպքերում այդ հարցին ոստիկանության վերաբերմունքը: Այսինքն՝ տուժածը ոստիկանության աշխատակիցներից ըմբռնում չի սպասում»:

Հոգեբանական թեստն ուսուցիչների համար «լռվել է»
Բռնության և սեքսուալ սկանդալների փաստերի առթիվ կրթության նախարարությունն արձագանքում է մեղավորի հեռացմամբ կամ նրան այլ դպրոց տեղափոխում: Մեր հարցմանը պատասխանեցին, որ յուրաքանչյուր դեպք հետաքննվում է համապատասխան կառույցների կողմից, և միջոցներ են ձեռնարկվում:

Կրթության ոլորտի փորձագետ Քյամրան Ասադովը որպես իրավիճակից ելք տեսնում է մանկավարժների և տնօրենների համար հոգեբանական թեստեր անցկացնելու մեջ: Նմանատիպ նախագիծ գործում է 2006թ-ից, այն նախապատրաստվել է Բաքվի Կրթության վարչության կողմից և ներկայացվել նախարարների կաբինետին, սակայն այնտեղ էլ մնացել է:

Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն նույնպես ստանդարտ ձևակերպմամբ է պատասխանում. այդ հարցերը հետաքննվում են համապատասխան կառույցների կողմից (կրթության նախարարություն, դատախազություն):

«Աղջիկներին թույլ չեն տա դպրոցում սովորել»
«Մաքուր աշխարհ» կազմակերպության ղեկավար Մեհրիբան Զեյնալովա.

«Դպրոցներից նման «նորությունները» կարող են բերել նրան, որ ծնողներն ավելի շատ կսկսեն վախենալ աղջիկներին դպրոց ուղարկել: Եվ դա՝ ի հավելումն վաղաժամ ամուսնությունների խնդրին»:

Ընդհանուր, հասարակությունն անհանգստացած է: «Եթե մենք երեխաներին նույնիսկ դպրոցներ չենք կարող հանգիստ թողնել, ի՞նչ է դա» – ասում է երկու աղջիկների մայր Սևդա Ջումաևան:

Այնուամենյանիվ, նույն այդ հասարակությունը, որպես կանոն, քննադատում է տուժած կողմին: Օրինակ, ամենավերջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել Բեյլագանում, երբ 17-ամյա աղջկան նրա ընկերը շանտաժի միջոցով ստիպել է ինտիմ կապ ունենալ իր հետ, իսկ դրանից հետո՝ ևս 3 հոգու հետ, և դա հեռախոսով նկարահանել է: Տեսանյութն ինչ-որ կերպով մամուլում է հայտնվել և սկանդալ է տեղի ունեցել: Այն ուղեկցվում էր սոցցանցերում քննարկումներով, ընդ որում, շատ կասկածամիտներ հայտնվեցին, որոնք պնդում էին, որ այդ աղջիկն ու նրա ընտանիքը շանտաժի են ենթարկել բռնաբարություն իրականացրածներին, իսկ տեսանյութն ի հայտ եկավ միայն այն պատճառով, որ «նրանց քիչ են վճարել»:

Այսպես թե այնպես, խնդրի բարձրաձայնման արդյունքում իշխանական կառույցները սկսեցին լրջորեն զբաղվել. այժմ երկու կասկածյալներ կալանավորվել են, ևս երկուսը ոստիկանության վերահսկողության տակ են: Այդ մասին հաղորդել է Բեյլագանի պատգամավոր Շահին Իսմայիլովը:

Ադիլիան՝ աղջիկը, որն իբրև նկատվել է ուսուցչուհու հետ ինտիմ կապի մեջ, արդեն ավարտել է դպրոցը: Եվ չնայած նրա դեպքում բռնություն չի եղել, միայն զրպարտություն և կասկածներ են եղել, Ադիլիայի համար այդ դեպքերը ծանր տրավմա են դարձել: «Ես կարող էի բոլորի ատել, լավ է, որ ինձ հավատացին: Այլապես սարսափելի է մտածել, թե ինչ կկատարվեր հետս: Երևի մարդիկ այսպես էլ ինքնասպանություն են գործում»: «Ես գնացի», – ասում է նա և հեռանում՝ չսպասելով մեր պատվիրած թեյին: Երևի նրան դեռ շատ ժամանակ պետք կլինի այդ ամենը մոռանալու համար:

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված