«Բարսեղյանը մնալու ա». ուսանողները պաշտպանում են իրենց դասախոսին. տեսանյութ
ՀասարակությունԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիները բողոքի ակցիա են կազմակերպել համալսարանի դիմաց՝ պահանջելով համալսարանից չհեռացնել Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանին։
Հիշեցնենք, որ Գեւորգ Բարսեղյանի աշխատասենյակում փետրվարի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել. ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, որը Բարսեղյանը ավելի ուշ հերքել էր:
Ուսանողուհիները նշել են, որ փոխդեկանին համարում են կիրթ, խելացի անձնավորություն եւ չեն հավատում, որ նա կարող էր նման արարք իրեն թույլ տալ:
Նրանք նշեցին, որ Գեւորգ Բարսեղյանը սկզբում չի իմացել, որ նման ակցիա է նախաձեռնվում: Նա խնդրել է ակցիա չանել: