Նազիկ Ավդալյանը հեռացավ․․․
ՍպորտՀայտնի ծանրորդ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հեռացել է մեծ սպորտից: Մեր մարզուհին տևական ժամանակ չի մարզվել գիտակցելով որ մեծ սպորտում նոր հաջողությունների հասնելը այնքան իրատեսական չէ:
2017 թվականին Ավդալյանը ուսի, մեջքի ինչպես նաև ծնկների վնասվածք էր ստացել:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Ավդալյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն: 2008 և 2016 թվականներին էլ հաղթող էր դարձել Եվրոպայի առաջնությունում: