Հայերեն

«Հիմա խաղի կանոնները փոխվել են. ինձանից չեն կարող հրաժարվել». Ելենա Բորիսենկոն անկեղծացել է

Life
 

 

 

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն որքան շփվող ու դրական մարդ է, նույնքան փակ է, երբ հերթը հասնում է իր զգացմունքներին։ Անձնական կյանքը փակ պահող դերասանուհուն տարիները սովորեցրել են, որ սերն ու երջանկությունը լռություն են սիրում։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է գործունեության, կյանքի ամենաբարդ փուլի, դավաճանության մասին։

 

Աշխատանքային անցած ճանապարհս չգնահատել չեմ կարող։ Ես իմ մասնագիտությամբ կարողանում եմ վաստակել հացս, զգում եմ ժողովրդի սերը, ունեմ լուրջ ֆիլմերում նկարահանվելու հնարավորություն։ Ես ունեմ թատրոնում անցած ճանապարհիս վառ հիշողությունները և վաղվա ճանապարհն անցնելու հույսը։

 

Եթե գլոբալ անդրադառնամ թեմային` գո՞հ եմ այն կետից, որում գտնվում եմ, միանշանակ, կասեմ, որ գոհ չեմ։ Այն պահին, երբ գոհ լինեմ, կնշանակի` այլևս անելիք չունեմ մասնագիտությանս մեջ, աճելու տեղ չունեմ։ Ես դժգոհ եմ իմ արածից, որովհետև գիտեմ, որ կարող էի անել ավելին։ Ես միշտ աճելու  և սովորելու պրոցեսի մեջ եմ։ Այն, ինչ արել եմ երեկ, այսօր չի բավարարում ինձ։ Անցած ճանապարհիս գնահատականը բազմաշերտ է։ Մի կողմից համարում եմ, որ մեծ դժվարությունների, ջանքերի և տառապանքների շնորհիվ վաստակել եմ իմ տեղը մասնագիտությանս մեջ, մյուս կողմից դա ոչինչ է` զրո։ Դա զրո է` որպես այսօրվա Լենայի արժեք։ Մարդը քայլում է և սովորելով գնում առաջ, բայց այդ ամենը չի բավարարում ինձ, որովհետև այսօրվա պահանջներս մեծ են։ Չնայած, նշանաձողս ի սկզբանե բարձր էր։ Ես մտածում եմ, որ չկա` «չեմ կարող», կա «չեմ ուզում»։ Վստահ եմ` եթե ինչ–որ բան ուզում ես, կհասնես դրան։ Ուղղակի կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող գործոններ, որոնք քեզանով չեն պայմանավորված։ Բայց դրանց մասին խոսել չեմ ուզում, որովհետև դրանք խիստ անձնական են։

 

 

Թատրոնը չկա իմ ներկայում, բայց ներկայում կան վաղվա ծրագրերն ու հույսերը։

 

Լիարժեք երջանկության և բավարարված լինելու համար ես պետք է լուծեմ կոնկրետ մի քանի հարց։ Այդ լուծումն ինձանով չի պայմանավորված, դրա համար ես անում եմ քայլեր, որոնք հատուկ չեն ինձ։ Այդ հարցերը խիստ անձնական են, այդ մասին նախընտրում եմ չխոսել։

 

Ես մարդկային այն տեսակն եմ, որ նույնիսկ ծայրահեղ դժվար իրավիճակում գտնում է լուսավոր կետ և փորձում երջանիկ լինել։

 

Կյանքի բարդ փուլեր, որոնցից շատ բան եմ քաղել եղել են։ Ամեն անգամ ինձ թվում էր` սրանից ավելի բարդ լինել հնարավոր չէ, ամեն անգամ աննկարագրելի ցավ էի զգում և աշխարհը փլուզվում էր։ Հետո հասկացա, թե որքան կոփվեցի և աճեցի այդ սթրեսների շնորհիվ։ Ես հասկացա, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Սկզբում կոտրվեց այն, ինչ իդեալական էր, այն սյունը, որի վրա կառուցվում էր իմ կյանքը, հետո սկսվեց իրական կյանքը։ Ինձանից հրաժարվում էին ինձ սիրելով (խոսքս միայն տղամարդ–կին հարաբերության մասին չէ)։ Մեկի համար ընկերն էր կարևոր, մեկի համար մայրը, մյուսի համար շահը, մեկը փոխեց ինձ, իբր, սկզբունքներին չդավաճանելու համար, դրանով իսկ կործանեց մի ամբողջ կյանքի իմաստ և երազանք, իսկ մյուսի համար էլ ազատությունն էր կարևոր։ Այս բոլոր փուլերում միշտ իմ կողքին մայրս էր` մարդ, ում ծնկներին նույնիսկ քառասունն անց տարիքում կարող ես լաց լինել։ Հետո, իհարկե, ես հասկացա, որ դժվարության ժամանակ կողքիդ կարող է շատ մարդ լինել, երջանկություն կիսողները շատ ավելի քիչ են, հասկացա, որ երջանիկ մարդկանց չեն սիրում, հասկացա, որ երջանկությունը լռություն է սիրում և լռեցի։ Հիմա խաղի կանոնները փոխվել են`ինձանից չեն կարող հրաժարվել, որովհետև չես կարող հրաժարվել մի բանից, ինչը քոնը չէ։

 

Օրինակ` անցյալ տարի ես երկրորդ անգամ կորցրեցի մանկությանս ընկերուհուն` հիմար կարծրատիպերի պատճառով, բայց հիմա` երկրորդ անգամ, ես ցավ չեմ զգում։ Ես դավաճանության հանդեպ իմունիտետ եմ ձեռք բերել։ Ինչպես Ռիչարդ Բախն է ասում` «Կամուրջ հավերժության վրայով»։ Ես մի քիչ կլացեմ, որովհետև չեմ կարող չլացել, երբ տեսնում եմ, որ մահանում է այն, ինչը կարող էր լինել ամենագեղեցիկը և կգնամ առաջ, որովհետև այլ կերպ ապրել չեմ կարող։ Չնայած, հիմա արդեն չեմ էլ լացում, ուղղակի տխրում եմ և գնում եմ առաջ։

 

 

Ես ուժեղ մարդ եմ։ Մի կողմից լավ է, երբ ուժեղ ես, խոցելի չես, մյուս կողմից կինը պետք է թույլ լինի։ Երբեմն, մտածում եմ` լավ կլիներ, եթե մնայի այն նույն փխրուն Լենան, որը պաշտպանի կարիք ուներ, բայց կյանքս այլ կերպ դասավորվեց, ու ես կոտրվելու փոխարեն դարձա ամուր, չչարացա, չգնացի հեշտ ճանապարհով։ Այսօր ես վստահ կարող եմ ասել, որ լիարժեք երջանիկ կարող է լինել միայն ուժեղ կինը։ Ուժեղ, իմաստուն և երջանիկ կնոջ տարբերության մասին կարող եմ անվերջ խոսել, բայց դա փխրուն երջանկության նման թեման է, որի մասին որքան քիչ խոսես, այնքան լավ։

 

Էմոցիաներս փակ եմ պահում, բայց դա պայմանավորված չէ ինքնապաշտպանությամբ։ Ժամանակին էր այդպես, իսկ հիմա այդ խոսքերն ինձ զվարճացնում են։ Ես չունեմ ինքնապաշտպանվելու կարիք, ես ունեմ հստակ սահման, որից այս կողմ, պարզապես, ոչ մեկին չեմ թողնում։ Դա չեմ անում պաշտպանված և ապահով լինելու համար, պարզապես, մուտքն իմ դաշտ միայն ընտրյալների համար է։ Կան մարդիկ, ում հետ ես մտերիմ շփվում եմ, բայց նույնիսկ իրենք այդ հարթություն մուտք չունեն։

 

Երկրորդ անգամ ընտանիքի կազմելու, ընտրյալ ունենալու մասին  հարցերին չեմ պատասխանում, քանի որ այն, ինչ մտածում եմ, ինչ ունեմ կամ չունեմ երջանկության թեմային է վերաբերում, որը լռություն է սիրում։

 

Մայրիկիս մասին միշտ առանձին ջերմությամբ եմ խոսում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ։   Նրա մասին այդպես են խոսում, գրեթե, բոլորը, ուր մնաց ես, որ հենց իրեն եմ շնորհակալ ամեն ինչի համար։

 

Մայրանալու ցանկություն, իհարկե, ես էլ ունեմ, ինչպես կարող է հոգեպես առողջ կինը մայրանալու ցանկություն չունենալ։

 

 
 

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Ամենադիտված