«Աղջիկ ջան, համառն եք»․ Աղվան Հովսեփյանը՝ լրագրողին
ՀասարակությունԱպարանում վաղ առավոտից անցկացվող ամենամյա Խաչադրման արարողությանը մասնակցում էր նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նա չցանկացավ խոսել լրագրողների հետ, թեեւ սովորաբար նախորդ տարիներին այդ արարողության ժամանակ շփվել է մեդիայի ներկայացուցիչների հետ:
«Հրապարակի» հարցին` որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկություններոը, որ մի քանի օրից հրաժարվելու է ՔԿ ղեկավարի պաշտոնից, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, համառն եք, բայց ես արդեն ասացի, իհարկե չեմ պատասխանի»: