Հենրիխ Մխիթարյանը՝ մարզմանը (լուսանկարներ)
Սպորտ
Լոնդոնի «Արսենալը» մարզում է անցկացրել շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման նախօրեին:
Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա փետրվարի 22-ին: Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով: 84 րոպե անցկացրած Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: