Հայերեն


Կարևորագույն ճշմարտություններ հասուն կնոջից

Հասարակություն

Երբ լրանում է կնոջ 50 տարին, նրա հետ անսովոր բաներ են կատարվում: Կարելի է դա առանցքային պահ անվանել: Փառն ընկնում է կնոջ աչքերից, և դուք վերջապես սկսում եք հստակ տեսնել, թե ինչ է իրականում կատարվում կյանքում: Ի հայտ է գալիս այն բանի գիտակցությունը, որ դուք այդ մեղավոր աշխարհում արդեն կես դար ապրում եք: Ժամանակ գրեթե չկա: Ձեզ պարուրում է լիակատար ազատության զգացումը:

Կարծես դուք հենց նոր եք չափահաս դարձել: 50 տարին սեփական կյանքն անխնա վերլուծելու հնարավորություն է: Որտե՞ղ եք հաջողել, որտե՞ղ տապալվել, ի՞նչ եք ուզում փոխել ձեր կյանքում հենց հիմա ձեզ հատկացված ժամանակն առավել հետաքրքիր անցկացնելու համար:

Հետադարձ հայացք նետելով իմ 20, 30 և 40 տարիներին՝ ես ափսոսում եմ, որ չեմ եղել հասուն և իմաստուն այն կինը, ով ինձ կառաջարկեր ուրախությամբ, իմաստով ու արվեստով լի կյանք կառուցելու ճանապարհային քարտեզը: Խոստովանում եմ, որ այդ քարտեզը կխնայեր իմ ժամանակը, և ես կդադարեի մտահոգվել մանրուքների մասին:

Ձեզ համար կյանքում գլխավոր մարդը պիտի լինեք դուք ինքներդ…

Դա անհրաժեշտ է նախ և առաջ՝ ձեր իսկ սեփական բարեկեցության համար: Եվ երկրորդ՝ դուք ավելի շատ էներգիա կունենաք ուրիշներին օգնելու համար: Կինն անգիտակցաբար իր վրա է վերցնում խնամակալի դերը, ինչը հաճախ բացասական ազդեցություն է գործում նրա վիճակի վրա: Հիշեք, որ ինքներդ ձեզնով զբաղվելը եսասիրություն չէ: Դա անհրաժեշտություն է, եթե ուզում եք վարել բեղմնավոր ու հարուստ կյանք:

Սպորտով զբաղվեք…

Առողջ կենսակերպն իսկապես կարևոր բան է: Մեր մեծ մասը մինչև այժմ շարունակ իրեն սթրեսի է ենթարկում: Վիճակագրությունն ասում է, որ հիվանդությունների 95%-ը կապված է սթրեսների հետ: Ծանրաբեռնվածությունը, սնունդը, վնասակար սովորույթների բացակայությունն առողջ կենսակերպի հիմքն են: Երբ դուք հետևեք հիմնական խորհուրդներին, կապշեք, թե որքան արդյունավեըտ, պոզիտիվ ու առողջ կդառնա ձեր կյանքը: Դուք անհամեմատ լավ կզգաք ձեզ:

Շրջապատեք ձեզ ընկերներով ու մտերիմներով, որոնք աջակցում ու սիրում են ձեզ…

Ձեր կյանքում դուք քանի՜ անգամ եք ստիպված եղել լսել այլոց անկարևոր բացասական անկեղծությունները: Մեղադրանքներ, բամբասանքներ, էներգետիկ վամպիրիզմ. Այս ամենը բացասաբար է անդրադառնում ձեր կյանքի վրա: Ձեր կյանքից վերացրեք թունավոր հարաբերությունները: Ցանկացած մարդ, ով ձեզ չի սիրում ու շարունակ մեղադրում է, պետք է գտնվի ձեզնից պատշաճ հեռավորության վրա, իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես դադարեցնել այդպիսի մարդկանց հետ շփումները: Համոզվեք, որ ձեր ընկերները կիսում են ձեր արժեքները:

Սովորեք «Ոչ» ասել…

Իհարկե, դա դժվար բան է: Շատ կանայք իրենց վրա են վերցնում լրացուցիչ խնդիրներ աշխատավայրում, օգնում են իրենց երեխաներին դպրոցական առաջադրանքները կատարելիս, ամուսնու հետ հարաբերություններում պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա և լուծում իրենց ընկերների խնդիրները: Պետք է ջանքեր գործադրել ու հասնել նրան, որ ինքնաբերաբար «այո» չասես յուրաքանչյուր իրավիճակում: Սկզբում դժվար կլինի, սակայն հետո կստացվի: Դուք կզարմանաք, թե դա որքան կթեթևացնի ձեր գրաֆիկը: Դուք կստանաք կենսական էներգիա այն գործերի իրականացման համար, որոնք դուք իսկապես ուզում եք անել:

Ձեր բառապաշարից հեռացրեք «Ես պետք է…» արտահայտությունը…

Հենց որ դուք ցանկանում եք ասել վերոնշյալ արտահայտությամբ սկսվող նախադասությունը, մի պահ կանգ առեք ու հարցրեք ձեզ՝ իսկ ինչո՞ւ: Մարդիկ, ովքեր շարունակ խոսում են իրենց պլանների ու ցանկությունների մասին, հազվադեպ են իրենց բավարարված ու հանգիստ զգում:

«Ես պետք է…» արտահայտությունը փոխարինեք՝ «ես կուզենայի», «ես ընտրում եմ»-ով:

Չեզոքացրեք նեգատիվը…

Աշխատեք շարունակ բացասական մտքեր ունենալու փոխարեն՝ մտածել լավ բաների մասին: Կանայք այնքա՜ն շատ ժամանակ են վատնում իրենք իրենց նվաստացնելու վրա՝ մտածելով, թե արդյոք գեղեցիկ են կամ խելացի, թե որքան վատ է նստած զգեստն իրենց վրա. Նիհարելու ժամանակն է, և այլն: Հենց որ դուք լսում եք ներքին քննադատին, ասեք նրան, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է, և, որ դուք ինքներդ եք ձեր կյանքի նկարիչը: Դա կարող է կասկածելի հնչել, բայց վստահաբար կարելի է ասել, որ այդ պարզ արտահայտությունն իսկապես կարող է օգնել:

Սիրեք և ընդունեք ձեզ….

Հնարավոր է՝ դուք դեռ չեք հավատում դրան, բայց դուք գեղեցիկ եք: Իսկապես: Յուրաքանչյուր առավոտը սկսեք հետևյալ նախադասությամբ՝ ես սիրում եմ ինձ. Բարի լույս: Սովորական է հնչում, իհարկե, բայց որքան շատ դուք դա անեք, այնքան շատ կսկսեք գնահատել ինքներդ ձեզ:

Շնորհակալ եղեք…

Շնորհակալ եղեք ամեն ինչի համար, որ ունեք: Ամեն մանրուքի համար: Հավատացեք, դա շատ կարևոր է:

Զարգացրեք ինքնագիտակցությունը…

Ծանոթացեք ինքներդ ձեզ հետ. Ի՞նչ տրամադրություն ունեք, որո՞նք են ձեր գործողությունների շարժառիթները, ի՞նչ նվիրական երազանքներ ունեք: Եթե ուզում եք ապրել լիարժեք ու բեղմնավոր կյանքով, ապա պետք է անընդհատ հարցեր տաք ինքներդ ձեզ: Ստուգեք, թե ինչ զգացողություններ ունեք: Եթե դա նեգատիվ է, ապա պարզեք, թե ինչու է այն առաջանում, ու ինչպես ուղղել դա: Բացի դրանից, չմոռանաք ժամանակ հատկացնել հաճույքների, ուրախության և արվեստով զբաղվելու համար: Այս դրական փորձը լավագույնս կանդրադառնա ձեր կյանքի վրա:

Ձեր կյանքի համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա…

Մի մեղադրեք արտաքին հանգամանքներին ու ուրիշ մարդկանց: Դա սոսկ ավելի մեծ զայրույթ կծնի ու հիասթափություն: Եթե ինչ-որ բան այնքան էլ հարթ չի ընթանում, ասացեք ինքներդ ձեզ՝ ես ինքս եմ որոշում, թե ինչ ու ինչպես անել, քանի որ ինքս եմ կրում իմ կյանքի համար պատասխանատվություն:

Հավատացեք ձեր սեփական ունակություններին…

Երբ դուք կհավատաք, որ ուժ ու ունակություններ ունեք ձեր երազած կյանքը կառուցելու համար, դուք կզարմանաք, թե որքան արագ են կատարվում փոփոխությունները: Ելք կա գործնականում միշտ, և դուք դրանում կհամոզվեք:

Դադարեք անհանգստանալ, թե ինչ են ուրիշները մտածում ձեր մասին…

Կարծում եմ՝ 50 տարեկանը ճիշտ ժամանակն է, որ հասկանաք՝ այլոց կարծիքի վրա ուժ վատնելը հիմարություն է: Սա ոչ միայն սպառում է ձեր էներգիան, այլև ծածկում ու թաքցնում է ձեր լավագույն որակները: Երբ դուք ձեզ բռնում եք սեփական անվստահության վրա, հիշեք, որ ամենագլխավորը դուք ինքներդ եք, այլ ոչ թե՝ ուրիշների կարծիքը:

Սովորեք ավելի լավ լսել ուրիշներին…

Դուք միշտ նոր բան կիմանաք, եթե ավելի շատ լսեք, այլ ոչ թե խոսեք: Դա կարող է լինել ընկերուհու, տան անդամի, գործընկերոջ կամ անծանոթի հետ խոսակցություն: Սովորեք տիրապետել լսելու արվեստին և տալ մտածված հարցեր: Դառնալով հիանալի ունկնդիր՝ դուք կարող եք առավել մտերիմ հարաբերություններ ձևավորել ձեզ շրջապատող մարդկանց հետ: Ձեզ սպասում են շատ հետաքրքիր խոսակցություններ, իսկ ուղեղն էլ միշտ սթափ է այս պարագայում:

Մի մոռացեք զարմանալ ու ինչ-որ բանում նորեկ լինել…

Մենք ապրում ենք մի մշակույթի մեջ, որն առաջնահերթ ուշադրություն է դարձնում կոմպետենտության ու արտադրողականության վրա: Ուզում եք հարուստ ու ուրախ կյա՞նք ունենալ: Ուրեմն զբաղվեք ինչ-որ նոր բանով: Անգամ այն բնագավառում, ուր դուք փորձառու եք, միշտ կարող եք նոր բան սովորել: Մի կողմ դրեք ձեր պերֆեկցիոնիզմն ինչ-որ նոր բանում փորձագետ դառնալու համար: Դա ձեզ համար բազում հնարավորություններ կբացի:

Սովորեք ներել…

Մեզնից շատերն ապրում են՝ ներքուստ խորը ցավ ու վիրավորվածության զգացում ունենալով, անգամ, եթե մեզնից 1000 անգամ ներողություն են խնդրել: Մի քննադատեք ուրիշներին, նրանց հասցեին զայրացկոտ մեկնաբանություններ մի արեք անգամ մտքում: Այն, ինչ դուք զգում եք ուրիշների նկատմամբ, ձեր սեփական արտացոլանքն է: Ինքներդ ձեզ ասեք՝ բաց թող, ու կզարմանաք, թե որքան շուտ ձեր կատաղության զգացումը տեղի կտա: Երբ բոլոր ներքին վիրավորանքները մի կողմ գնան, դուք դրական էներգիայի հոսք կզգաք, ու ձեր կյանքում թեթևությունն ու գթասրտությունը բուն կդնեն:

Զարգացրեք ձեր՝ արվեստի հանդեպ ունեցած պոտենցիալը…

Մեր մշակույթը ենթադրում է, որ կանանց շատ քիչ մասն է կարողանում արվեստով զբաղվել: Ճիշտ չէ: Դուք ծնվել եք՝ ձեր արյան մեջ կրեատիվ ունենալով: Դա ի ծնե ձեր իրավունքն է: Եղանակներ գտեք ձեր պոտենցիալը զարգացնելու համար:

Բնության մեջ շատ ժամանակ անցկացրեք…

Բնությունը սթրեսից ազատվելու, միտքը մաքրելու ամենալավ եղանակներից է: Օգտակար են անտառային կամ լճի շուրջ զբոսանքները: Դուք այդպես բարեկեցության ու հանգստության զգացողություն կունենաք: Անգամ եթե դուք 20 րոպե ունեք, կզգաք բնության կախարդանքը: Ձեր կյանքը դեպի լավը կփոխվի:

Ստեղծեք ձեր երազանքների կյանքը…

Անգամ եթե վստահ չեք ձեզ վրա, և ձեր փորձն այնքան էլ հաջողված չի եղել, արեք դա: Ճշմարտությունն այն է, որ պետք է հավատաք ինքներդ ձեզ ու գործեք: Դուք կգտնեք անսովոր կյանք ստեղծելու բանաձևը: Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ հակառակն ապացուցի:

Ինքներդ ձեզ շատ լուրջ մի ընդունեք…

Կյանքը նվեր է: Մի կողմից՝ իմաստավորված կյանք վարելը լուրջ գործ է, իսկ մյուս կողմից՝ ոչ այնքան: Զվարճացեք, ծիծաղեք, ակտիվ եղեք: Դա կօգնի ձեզ թեթև հարաբերություններ ձևավորել ուրիշների հետ: Լավ ծիծաղելուց հետո օրն ավելի հաջող է լինում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված