Սպանված են գտել «օրենքով գողին» վիրավորած հեղինակությանը. տեսանյութ
ԱշխարհՉեչեն հեղինակություն Համզաթ Գաստամիրովի կլանից Թիմուր Դիկին իր մեքենայի մեջ սպանվել է այն բանից հետո, երբ վիրավորել էր «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի) և տեղադրել տեսագրությունը համացանցում։
«Ես Թիմուր Վայրին եմ, Թիմուր Կատաղածը և Թիմուր Խելագարը, այժմ կապում եմ կոշիկիս կապիչներն ու գալիս քեզ հարված տալու։ Ու՞մ տեղն ես քեզ դրել։ Գուլի-գուլի, մանուկ հասակում ես այդպես կանչում էի հնդկահավերին»,-ասել է Թիմուրը տեսագրությունում։
ԶԼՄ-ները կարծում են, որ Գուլին նրան սպանելով է պատասխանել վիրավորանքին։
Գուլին հավակնում է հետխորհրդային տարածքում №1 օրենքով գողի տեղին։ «Պաշտոնի» համար պայքարում են հին և նոր գողական սերունդների մի քանի անձիք։ Քրեական աշխարհի առավել ազդեցիկ ֆիգուրներ են համարվում Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինա-ավագը) և Տարիել Օնիանին (Տարո)։