ԱԱԾ պետի նախկին տեղակալը՝ Դեմիրճյանի դիմահար սպանվելու ու ռուս պաշտոնյայի այցի մասին
ՔաղաքականությունԱշխատանքային այցով Երևան էր ժամանել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, և երկու դեպքում էլ, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջև, որը կօգնի ավելի արագ և արդյունավետ հակազդել սպառնալիքներին:
ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նշում է՝ Նարիշկինի այցը կարևոր էր և բնական: «Ի վերջո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ՝ օրենքի ուժ ստացած փաստաթղթով։ Ես այդ այցը շատ եմ կարևորում տարածաշրջանային բավականին բարդ ժամանակահատվածում՝ ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում մեր չորս կողմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը։