Հայերեն


Ընկերական սեքս կամ հաճելի հարաբերություններ առանց դրամաների

Հասարակություն

Newmag |

Կարո՞ղ է սեքսը «ընկերական» լինել, ինչո՞վ են այն ձեռնտու և ի՞նչ գին ունի։ Ամեն ինչ բացատրում ենք հերթով ու հետաքրքիր ձևով:

Մեր ժամանակը թույլ է տալիս կատարել ամենատարբեր ընտրություններ չնչին սահմանափակումներով։ Ինչպես անեկդոտում է․ «Ի՞նչն է ձեզ խանգարում լինել ինքնուրույն», «Էթիկետի օրենքները և քրեական կոդեքսը»։ Շատ սահմանափակումներ փոքրանում և վերանայվում են։ Ո՞րն է ընդունելին, ինչպե՞ս որոշել հարաբերությունների այս կամ այն տեսակը։ Ամուսնությունը համարվում է «գործնական», սիրեկանի հաշվին ապրող կինն ասում է, որն ինքն ունի «երախտապարտ ընկեր»: Իսկ որոշ զույգեր հայտարարում են․ «Մեզ մոտ ընկերական սեքս է»։

Պատասխանատվությունից խուսափելը
Ենթադրելը, որ կարելի է հարաբերությունների մեջ լինել և որևէ տեսակի պատասխանատվություն չունենալ՝ իլյուզիա է։ Պարադոքսալ է, բայց շատերը, հարաբերություններ ունենալով, կարևոր չէ, թե ինչ տեսակի, ժխտում են ոչ միայն իրենց պատասխանատվությունը, բայց և հարաբերությունների փաստը․

-Ես հարաբերություն չունեմ:

-Իսկ ինչպե՞ս այն անվանել:

-Չգիտեմ, բայց սա հարաբերություն չէ։

Իհարկե, չէ՞ որ հարաբերությունը պատասխանատվություն է, որը հասունության նշան է։ Վերջին տարիների համընդհանուր ինֆանտիլիզացիան կապված է կյանքի երկարացման հետ, բայց և դրա որակների բարձրացմամբ։ Նախկինում մեծանալը պարտադրված և շուտ էր․ երեխան բավականին մեծ պատասխանատվություն ուներ։ Հիմա այն մինիմալի է հասցված։ Բացի այդ, կան ընտանիքներ, որտեղ երեխաները պարտականություններ չունեն, նույնիսկ, երբ չափահաս են։

Մարդը ծույլ է, և եթե կա հնարավորություն պատասխանատվությունն իր վրա չվերցնելու, չզարգանալու, չմեծանալու, մեծամասամբ նա օգտվում է այդ հնարավորությունից։ Եվ այդ ժամանակ հայտնվում է պարադոքսը․ մեծահասակ սեռահասուն մարմին և մանկական մտածողություն։ Հետևանքը՝ մեծահասակ մարդու սեքսուալ վարք և մանկական անպատասխանատվություն։

«Հարաբերությունները մարդկանց միջև փոխկապակցվածությունը և փոխազդեցությունն են»․ սովորեցնում են մեզ հանրագիտարանները։ Իսկ թե ինչ է հենց փոխազդեցությունը՝ երկրորդական հարց է։ Եթե երկու մարդու միջև կա սեքսուալ կամ ռոմանտիկ հարաբերություն, յուրաքանչյուր դեպքում այն հարաբերության որոշակի տեսակ է։ Եվ զուգընկերներից յուրաքանչյուրը որոշակի պատասխանատվություն է կրում։ Այդ փաստը ժխտելը և հայտարարելը, որ «Մենք հարաբերություն չունենք» պատասխանատվությունից խուսափելու փորձ է։

Ինչո՞վ է «ընկերական սեքսը» այդքան գայթակղիչ, ի՞նչ է այն տալիս
Պատասխանատվությունից խուսափում, որն ինֆանտիլիզմի մասին է փաստում
Զգացմունքային անվտանգության իլյուզիա։ Ասես կախվածության «վտանգներ» չկան։ Սա կարևոր է նրանց համար, ովքեր հոգեբանական խնդիրներ են ունեցել և ընտրություն են կատարում ի օգուտ մեկուսացման։ Ընկերական սեքսը ինտիմոֆոբի համար հիանալի է։
Հարաբերություններում մինիմալ ներդրում, և նույնիսկ ներդրումների բացակայություն։ Զուգընկերը չունի էմոցիոնալ և նյութական երկարատև ներդրումներ։ Հնարավո՞ր է, որ այն հատուկ հնարել են ժլատ մարդիկ։
Կարելի է հաշվի չառնել զուգընկերոջ առանձնահատկությունները և պահանջները, գործնականում չճանաչել նրան, կենտրոնանալ միայն քո և քո հետաքրքրությունների վրա։ Նարցիսների և էգոիստների համար հիանալի ընտրություն է։
Նման հարաբերությունների ընթացքը կանխատեսելի է։ Տագնապալի անձերը, փոփոխություններից վախեցողները, նախընտրում են որոշակիություն։
Ընկերություն հավասար պայմաններով
Եթե զույգերը ուրախ են իրերի նման համադրությամբ, խնդիր չկա։ Սակայն երբեմն լինում է իրավիճակ, որ զույգերից մեկը ցանկանում է միայն «ընկերական սեքս», իսկ երկրորդը՝ հարաբերությունների զարգացում։

Զուգընկերները պետք է քննարկեն և պարզ խոսեն իրենց հարաբերությունների մասին, որը նվազեցնում է միմյանց չհասկանալու հավանականությունը։
Արդարությունը ամենաարդյունավետ քայլն է։ «Չխափես՝ չես ստանա» կարգախոսը վատ առևտրականների համար է, ովքեր խելամիտ չեն հարաբերություններում։ Եթե դուք պարզ խոսեք ձեր պահանջների և սպասումների մասին, զուգընկերը կարող է դրանց ուղիղ արձագանքնել։ Միմյանց չհասկանալու դեպքում երկու կողմերն էլ ժամանակ չեն կորցնի։
Եթե ձեր զուգընկերը պատրաստ չէ հարաբերությունների զարգացման, որպես զգացմունքային մտերմություն, ավելի է լավ այն փաստ ընդունել։ Ժամանակի ընթացքում նա կարող է մտափոխվել, բայց շատ դեպքերում ժամանակը քիչ բան է փոխում, իսկ դուք ռիսկի եք դիմում, որ կկորցնեք ձեր ժամանակը և ուժերը։ Մտածեք՝ ինչու եք ցանկանում գրավել հենց այդ մարդու սիրտը։ Նա արժանի՞ է դրան, թե՞ Ձեզ մոտ արթնացել է տաքարյունությունը, մերժված լինելու վախը, համառությունը։
Զուգընկերոջ ընտրության ժամանակ կարևոր է ոչ միայն այն ,թե նա ինչպիսի որակներ ունի, այլև որքանո՞վ է նա տրամադրված ձեր հանդեպ։ Օրինակ, Թոմ Քրուզը կարող է լավագույն ունակություններն ունենալ, բայց ձեր գոյության մասին նա նույնիսկ չգիտի։
Հարաբերություններում կարևոր է «տալ-վերցնելու» բանաձևի հավասարակշռությունը։ Անհամաչափությունը անհավասարակշռության է բերում։ Եթե մի զուգըներոջը ցանկություններն ավելի շատ են, քանի մյուսինը, հարաբերությունները խախտվում են և վտանգի տակ են հայտնվում։ Մեկը դառնում է «զոհ», երկրորդը՝ «գիշատիչ»։
Որոշ դեպքերում «ընկերական սեքսը» փոխարինողի դեր է կատարում․ կինեստիկ և զգացմունքային լիցքաթափում, քանի դեռ չկան «իրական հարաբերություններ»։ Բայց անգիտակցաբար այն խանգարում է նոր հարաբերությունների հայտնվելուն։ Եթե բաժակում հին թեյ կա և այն լիքն է, դրա վրա նոր թեյ լցնել չի կարելի։

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված