«Պահպանակով սեքսը նույնն է, ինչ թղթով կոնֆետ ուտելը». նախագահը երկրի բնակիչներին կոչ է արել նորմալ սեքս անել
ԱշխարհՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել պահպանակների օգտագործումից: Երկրի առաջնորդը նշել է, որ դա տհաճ է, եւ անվտանգ սեքսը համեմատել է թղթով կոնֆետ ուտելու հետ, փոխանցում է Life-ը:
Ռոդրիգո Դուտերտեն վիճահարույց հայտարարությունը կատարել է Ֆիլիպինների բնակչության չափից ավելի աճի հարցով քննարկման ժամանակ: Երկրի նախագահն ընդունել է, որ ժողովրդագրական աճը պետք է կասեցնել, սակայն առաջարկել է դրա համար հակաբեղմնավորման այլ մեթոդներ կիրառել՝ հաբեր, ներարգանդային պարույրներ կամ ներարկումներ: Իսկ պահպանակների արդյունքի ցուցադրման համար Դուտերտեն բերանն է դրել թղթով փաթաթված կոնֆետը: