Վարչապետը հերթական պաշտոնանկությունն է արել
ԱմենաընթերցվածԿառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Ռուզաննա Վարդանյանն ազատվել է աշխատանքից: Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Ռուզաննա Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից»: