Ռոբերտ Քոչարյանի անակնկալը
ՔաղաքականությունԼրագիր |
Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախի հանրապետությունում տեղի ունեցած տոնական ընդունելությանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը գրավել է զգալի ուշադրություն, նկատի ունենալով այն, որ Քոչարյանը վերջին շրջանում գրեթե ընդհանրապես չի հայտնվել ասպարեզում, անգամ որեւէ հարցազրույցի տեսքով:
Վերջին անգամ նա կարծես թե հայտարարեց խորհրդարանական կառավարման մոդելի անցման խաղին մասնակցելու ցանկության բացակայության, այդ ամենի հետ գործ չունենալու մտադրության մասին եւ լռեց: Մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տեղեկություններ նրա բիզնես գործունեության մասին:
Այստեղ էլ թեեւ մեծ քաղաքականությունն ուներ տեղ, հաշվի առնելով, որ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո աշխատանքի անցավ ռուսական Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդում: Սիստեման վերջին շրջանում սակայն Ռուսաստանում ունի խնդիրներ, տնտեսական եւ գուցե նաեւ քաղաքական շահերի բախում ազդեցությունն էապես մեծացրած Ռոսնեֆտի ղեկավար Սեչինի հետ:
շարունակությունը՝ կայքում