Ռեզինը փոխելու ժամանակը, քանի այն չի կտրվել
Քաղաքականություն1in.am |
Ղարաբաղի խնդրի կարգավորումը չի կարող խախտել իր երկրում Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Լիբանանի նախագահի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ ասուլիսում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սարգսյանի թե այդ հայտարարությունը, թե ընդհանրապես վերջին շրջանի ելույթները Արցախի խնդրի և դրանում Հայաստանի դիրքորոշման մասով իրենց նկատելի կոշտությամբ ըստ էության արձագանքն են Ադրբեջանից հնչած հայտարարության, թե Բաքուն Հայաստանում ու Ադրբեջանում «նախագահական ընտրություններից» հետո ակնկալում է «ինտենսիվ բանակցություններ» ղարաբաղյան խնդրում: Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, այն բանից հետո, երբ Բաքվում տեղի էր ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը:
Հաջորդիվ, Երևանի մասին իր հայտարարությամբ Ալիևը ըստ էության բացեց «ինտենսիվ բանակցությունների» ակնկալիքի էությունը, որ դա այլ բան չէ, քան պատերազմի շանտաժով Հայաստանից զիջում կորզելու ավանդական մարտավարություն: Երևանի կոշտ արձագանքը, Սերժ Սարգսյանի կոշտ ելույթները ըստ էության պատասխանն են և մերժումը՝ Երևանը չի պատրաստվում տրվել «ինտենսիվ բանակցությունների» շանտաժին և մերժում է դրանք: Սա անկասկած միանգամայն համարժեք արձագանք է, որ հնարավոր է Ադրբեջանի պահվածքի դեպքում:
շարունակությունը՝ կայքում