Նոր սկանդալ հայ օրենքով գող Զապի անվան շուրջ
Բաց մի թողեքՍտամբուլում «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիի (Դաթո Պանկիսկի) սպանության գործով հետաքննությունը դուրս է եկել նոր մակարդակ։ Թուրքական ոստիկանությունը պարզել է, որ դեկտեմբերի 22-ին այդ հանցագործության իրականացնողները եղել են Հայաստանի քաղաքացիներ, իսկ ենթադրյալ կազմակերպիչ է անվանվում Անդրանիկ Սողոյանը (Զապ)։ Այս մասին հայտնում է Crime Russia կայքը։
Նշվում է, որ նա գործել է ի շահ Շաքրո Մոլոդոյի կլանի, ում զարմիկ Դաթո Օզմանովը (Դաթո Կրասնոդարսկին) ավելի վաղ տուժել էր Քալաշովի հին թշնամի Տարիել Օնիանիի (Տարո) կողմնակիցների ձեռքից։
Եթե թուրք իրավապահների վարկածը ճիշտ է, ապա, ինչպես գրում է կայքը, ըստ ամենայնի, Զապը ցանկացել է իր գործողություններով ցույց տալ անցումը Շաքրո Մոլոդոյի կլանին՝ ի հակակշիռ Օնիանիի և Ջանգվելաձեի կողմնակիցներ, «օրենքով գողեր» Ալոյի, Սամոյի, Աֆոյի և Կոնչոյի։
Առկա է նաև ենթադրություն, որ Ալխանաշվլիին կարող էին ոչնչացնել «օրենքով գող» Գուլիի պատվերով։ Դա բացատրվել է չեչեն քրեական հեղինակությունների, մասնավորապես «օրենքով գող» Ազիզ Բատուկաևի հետ նրա դիմակայությամբ։