Թուրքիայի ու ԱՄՆ-ի բախումը անխուսափելի է թվում
ԱշխարհԹուրքիայի ու ԱՄՆ–ի բախումը գրեթե անխուսափելի է թվում, սակայն երկրներն ամեն կերպ այն հետաձգում են։
Hürriyet Daily News–ի փոխանցմամբ, Թուրքիա-ԱՄՆ հակամարտությունը կարելի է դիտարկել տարբեր գործոններ հաշվի առնելով, այդ թվում՝ պատմական խնդիրներից մինչեւ ներքաղաքական օրակարգ ու տարածաշրջանային զարգացումներ։
Արեւմուտքը Թուրքիային այլեւս չի դիտարկում որպես ժողովրդավարական երկիր, այլ դիտարկում է դեպի բռնապետություն ձգտող երկիր։
ԱՄՆ-ի իշխանությունները չպետք է հարաբերություններում առկա փակուղին վերագրեն միայն Թուրքիայի առաջնորդին, այլ փորձեն կիսեն պատասխանատվությունը, որպեսզի դանդաղեցնեն դեպի բախում տանող ընթացքը։