«Նախ մարդկանց փողերը կտաս, հետո նոր դուրս կգաս». ԱԱԾ պաշտոնյան դարձել է մոր ու քրոջ խարդախության գերի
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել եւ դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի եւ քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առջեւ է կանգնել։
Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։
Բարձրացված աղմուկից հետո Ջավահիրյանը իր ղեկավարին հայտնել է աշխատանքից ազատվելու ցանկության մասին, սակայն նրա վրա «վերեւներից» պարտավորություն է դրվել՝ նախ ամբողջությամբ մարել քաղաքացիների պարտքերը, որոնք առաջացել են իր մոր ու քրոջ ապօրինությունների արդյունքում, եւ նոր միայն հնարավորություն կունենա լքելու ԱԱԾ համակարգը»: