EnterTrain-ը ներկայացնում է օրգանիզմում կալցիումի պակասի 9 նշան:
1. Մկանային ցնցումներ
Երբեմն ցնցումներ առաջանում են մկանների գերլարվածության կամ կալիումի պակասի հետևաքնով, բայց եթե դրանք պարբերական են, դա կարող է ոսկորներում կալցիումի պակասի նշան լինել:
2. Անքնություն
Քնի որակն ուղղակիորեն կապված է օրգանիզմում կալցիումի մակարդակի հետ: Եթե քնելու հետ կապված խնդիրներ ունեք, դա կարող է կալցիումի պակասի նշան լինել:

3. Ատամների ճաքեր, կոտրվածքներ
Ատամներում կալցիումի պակասի նշան են կարիեսի առաջացումը, ատամների գույնի փոփոխությունը և փխրունությունը, նաև տարբեր ատամնաբուժական վարակներ:

4. Մաշկի չորություն, փխրուն եղունգներ

5. Զարկերակային բարձր ճնշում
Կալցիոմը մասնակցում է ճնշման կարգավորմանը:
6. Մազերի հետ կապված խնդիրներ
Մազերի չորությունը, դյուրաբեկությունը և թափվելը նշան են, որ օրգանիզմում սննդանյութերի, այդ թվում՝ կալցիումի պակաս կա:
7. Ցավ հոդերում և ոսկորներում
Ցավը հոդերում և ոսկորներում արթրիտի և արթրոզի նշան է, որոնք առաջանում են կալցիումի պակասի հետևանքով ոսկրային հյուսվածքների խտության խաթարման կամ կորստի պատճառով:

8. Ուժեղ պարբերական ցավեր
Ապացուցված է, որ արյան մեջ կալցիումի բավարար քանակությունը նվազեցնում է ցավը, փորի փքվածությունը, ազատում է այտուցվածությունից, տագնապայնությունից և ընկճախտից:
9. Ոսկորների կոտրվածքներ
Կալցիումի պակասը կարող է հանգեցնել ոսկորների կոտրվելու և հանգույցների բորբոքման:
Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել կալցիումով հարուստ մթերքներ՝ չրեր, կաթնամթերք, բրոկոլի, կաղամբ, ցորենի սերմ, ձուկ, ձու, նարնջի հյութ և այլն: