«Անբարոյականներ»․ այսպես բնորոշեց Բիշարյանը պայմանավորվածությունը խախտածներին
ՔաղաքականությունՀիշեցնենք, որ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը եռակողմ հուշագիր էին ստորագրել՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին առաջադրելու մասին։ Սակայն քվեարկության պահին կողմերից մեկը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչի արդյունքում Վանաձորի քաղաքապետ է ընտրվել քաղաքի նոտար, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։
Խոսակցություններ կան, որ լուրջ ճնշումներ են բանեցվել ՕԵԿ-ի վրա, սպառնալով կալանավորել վերջինիս թեկնածու Փելեշյանին, եթե նա քվեարկի Մարուքյանի օգտին։