EnterTrain-ը ներկայացնում է ներկայումս համացանցում տարածված #SideProfileSelfie ֆլեշմոբը, որը սկսեց լրագրող Ռադհիկա Սանդհանին: Կինը պատմեց, որ նախկինում շատ էր բարդութավորվում իր մեծ քթի պատճառով, բայց վերջերս արմատապես վերանայեց գեղեցկության չափանիշերը և հասկացավ, որ լիովին գոհ է իր արտաքինով:
«Կոտրում եմ մեծ քթի տաբուն իմ նոր #SideProfileSelfie! արշավով: Եկեք դադարենք ատել մեր քթերը մեծ չափերի պատճառով և սովորենք սիրել դրանք»,- գրեց լրագրողը Twitter-ում:
Շատ աղջիկներ աջակցեցին այս միտմանը, որոշները նույնիսկ Ռադհիկային շնորհակալություն հայտնեցին համարձակության համար: