EnterTrain-ը ներկայացնում է Ռաուդ Աթիֆին Բանգլադեշից, ում ամբողջ աշխարհը ճանաչեց 2014 թ., երբ համացանցում հայտնվեցին նրա առաջին լուսանկարները: Յուրահատուկ արտաքինն անմիջապես հիացմունք առաջացրեց: Կանաչակապտավուն աչքերը մուգ մաշկի ֆոնին, նուրբ դիմագծերը, նրա գեղեցկությունն անմիջապես հետաքրքրեցին մոդելային գործակալություններին:
2016 թ. աշնանը Ռաուդան դարձավ հնդկական Vogue-ի շապիկի դեմքը: Ամսագրերի պրոդյուսերները, դիզայներները և խմբագիրներն ամբողջ աշարհից նրա համար մեծ հաջողություն կանխատեսեցին մոդելային կարիերայում: Բայց աղջիկն այլ ծրագրեր ուներ՝ նա բժշկություն սովորեց, իակ ամսագրերի համար նկարահանումները նրա համար միայն հոբբի էին:
2017-ի մարտին Բանգլադեշի Ռաջշահի քաղաքի բժշկական քոլեջի հանրակացարանի իր համարում 21-ամյա աղջկան գտան կախված: