Վլադիմիր Գասպարյանի անակնկալը. ինչու նա պաշտոնանկ արեց ոստիկանապետին
ՔաղաքականությունԱռավոտ |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել Արթիկի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանը։ Թե ո՞րն է եղել պատճառը, նրա գործընկերները հստակ չգիտեն, չեն հիշում նաև մի այնպիսի դեպք, որն առիթ կդառնար պաշտոնազրկման։ Մեր աղբյուրների փաստմամբ, ՀՀ ոստիկանապետի այս որոշումը ոչ միայն անակնկալի է բերել Խորեն Բարխոյանին, որն, ի դեպ, մի քանի օր է՝ գտնվել է մայրաքաղաքում վերապատրաստման մեջ, այլ Արթիկի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իսկ Գյումրիի գործընկերներն անգամ տեղյակ չէին այս պաշտոնազրկումից։ Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանն այս պաշտոնին էր նշանակվել ուղիղ մեկ տարի առաջ, երբ ԱԺ ընտրություններին ընդառաջ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել էր Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին: Վերջինս համարվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանի մտերիմներից։
շարունակությունը՝ կայքում