Հայերեն


Ղարաբաղի հարցը լուծվելու է ցավալիորեն անխուսափելի պատերազմով

Քաղաքականություն

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եվրոպացի պատգամավորների հարցերին ՀՀ արտգործնախարարի հնչեցրած պատասխաններին, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը, ասում է, որ որևէ դեպքում ռուսական զորքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու։ Նա նաև նշում է, որ հարձակման դեպքում Կրեմլից փորձելու են ուղղակի հեռախոսազանգերով կասեցնել Նախիջևանից դեպի Երևան առաջխաղացումը: Քաղաքագետի վսահեցմամբ՝ ռուսական զորքերի միջամտությունը ռազմական առումով ընդդեմ Ադրբեջանի՝ ուղղակի անհնար է:

 

-ՀՀ արտգործնախարարն օրերս Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցին, մասնավորապես, Սլովենիայից Իվո Վայգլի այն հարցին, թե ի՞նչ են անում ռուսական զորքերը Հայաստանում, իսկապե՞ս Հայաստանի ինքնավարությունը նրանց ներկայությունից է կախված, ասել էր. «Ռուսաստանը չի ստիպել մեզ տեղակայել իր զորքերը, Հայաստանն է խնդրել»:

Ընդ որում, Նալբանդյանը պնդել էր՝ ռուսները հանձն են առել պաշտպանել Հայաստանը ցանկացած հարձակման դեպքում: Սակայն այստեղ ավելի կարևորն այն է, որ այս համատեքստում մեջբերել էր Ալիևի՝ Զանգեզուրի ու Երևանի մասին հայտարարությունները (որ Ադրբեջանի առաջնորդը հավակնություններ ունի անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որ եվրոպացիների համար պետք է, որ հասկանալի լինի՝ ինչ իրավիճակ է տարածաշրջանում): Ռուսական զորքի ներկայությունը՝ որպես անվտանգություն ու կայունություն ապահովող գործոն, մեկնաբանության ֆոնին որքանո՞վ էր տեղին Ալիևին հիշատակելը՝ դիվանագիտական մակարդակով, եթե անգամ սա ճշմարտություն է:

-Դիվանագիտական մակարդակով տեղին է, շատ տեղին, անչափ տեղին: Այլ հարց է, որ կոնտեքստը ճիշտ ներկայացված չէ: Որևէ դեպքում ռուսական զորքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու: Ուղղակի չեն պաշտպանելու և վերջ: Փորձելու են Կրեմլից հեռախոսազանգերով կասեցնել առաջխաղացումը Նախիջևանից դեպի Երևան: Եվ շատ հնարավոր է, որ Բաքվում կիրառեն այն հնարքը, որ բազում նախագահներ կիրառել են այլ գերտերությունների ղեկավարների հանդեպ: Ուղղակի որոշակի ժամանակ՝ մինչև սեփական ռազմական օպերացիայի անդառնալիության կետը հատելը և հարմար ռազմավարական դիրքեր գրավելը, չեն պատասխանել այդ զանգերին: Ռուսական զորքերի միջամտությունը ռազմական առումով ընդդեմ Ադրբեջանի՝ ուղղակի անհնար է: Դրանք կշարժվեն և կդիրքավորվեն Երևանի մատույցներում՝ այն էլ՝ միայն կանխելու համար ադրբեջանական բանակի մուտքը մայրաքաղաք, եթե, հանկարծ, մի մղձավանջային սցենարով դեպքերն այդպես զարգանան:

Այնպես որ, չգիտեմ, Նալբանդյանը հավատո՞ւմ է իր այդ փաստարկին, թե ոչ, բայց իրական պատկերը հասկանալի է ոչ միայն յուրաքանչյուր նախարարի, այլև՝ յուրաքանչյուր պարզ քաղաքացու:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին խնդրելուն, ապա դա սեփական երկրի երեսը փրկելու համար է ասվել: Այդտեղ նույնպես Նալբանդյանը դիվանագիտական միակ ելքն է գտել և բարեհաջող դուրս բերել Հայաստանին նեղ հարցադրումից: Թե ով և որքան է այդ փաստարկին հավատացել, դա դարձյալ այլ խնդիր է:

շարունակությունը՝ կայքում

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված