Shame.am կայքի խմբագրի ծեծի գործով արդեն զբաղվում են
ՀասարակությունHraparak.am-ը գրում է․
Shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի դեպքով նյութեր են նախապատրաստվում: «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ «Արամյանց» ԲԿ-ից ստացված ահազանգի, Արտյոմ Խաչատրյանի` քթոսկրի կոտրվածք ստանալու պատճառների վերաբերյալ հայտարարության, ապա նաև իրավապահներին տված բացատրության, ինչպես նաև 08.10.2016թ. «Hraparak.am» կայքում տեղ գտած «Արտյոմ Խաչատրյանին դաժան ծեծի՞ են ենթարկել» վերնագրով հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` Ա.Խաչատրյանի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը և դեպքի հանգամանքները պարզելու համար»,-հայտնել են «Հրապարակին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Ռադիոմաչտի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: