Վաղ թե ուշ հարուցվելու է սահմանադրական ճգնաժամ
Քաղաքականություն1in.am |
Հաջորդ շաբաթվանից Հայաստանն, ըստ էության, թևակոխում է նախընտրական երկամսյակ, որի ընթացքում ձևավորելու է նոր իշխանությունը կամ խորհրդարանական Հայաստանի առաջին իշխանությունը: Երեկ կոալիցիայի կողմից Արմեն Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու, իսկ մարտի 1-ին խորհրդարանում սկսվելու են քննարկումներ, որոնք կեզրափակվեն մարտի 2-ի քվեարկությամբ: Նախընտրական այս ցիկլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանից ամբողջովին օտարված է հասարակությունը, եթե նույնիսկ Հայաստանի նոր իշխանությունն ձևավորվելու է խորհրդարանի կողմից, որը մեկ տարի առաջ ֆորմալ առումով ընտրվել է ժողովրդի կողմից: Իշխանության ձևավորման գործընթացին հասարակությունը գոնե անուղղակիորեն կմասնակցեր, եթե, այսպես կոչված, ընտրական ցիկլի այսբերգում տեղի ունենային ծրագրային թեկուզև լատենտ քննարկումներ:
Չկա մի գաղափար, ծրագիր, որը հասարակությունը կարողանա ասոցացնել Արմեն Սարգսյանի անվան հետ և, այսպես կոչված, անուղղակի ծրագրային աջակցություն ցուցաբերի նրա ընտրությանը: Սակայն բացակայում է նաև, որևէ տեսանելի անհատական հանգամանք, ինչի պատճառով հասարակությունն ընդդիմանա Արմեն Սարգսյանի ընտրությանը:
շարունակությունը՝ կայքում