Դարպասապահի ինքնագոլը «Լեսթերին» փրկեց պարտությունից. տեսանյութ
ԱմենաընթերցվածԱնգլիայի առաջնության 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Սթոք Սիթիի» հետ: Ֆրանսիացի Կլոդ Պյուելի գլխավորած թիմը վերջանամասում մրցակցի անգլիացի դարպասապահ Ջեք Բաթլանդի ինքնագոլի շնորհիվ խուսափեց պարտությունից: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
«Լեսթեր Սիթին» 36 միավորով 7-րդ տեղում է եւ 6-րդ տեղում ընթացող «Արսենալից» հետ է 9 միավոր: 27 խաղից հետո 36 միավոր ունի նաեւ «Բարնլին»: «Սթոք Սիթին» 26 միավորով նախավերջին տեղում է:
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Սթոք Սիթի»՝ 1:1
Ջեք Բաթլենդ, 70, ինքնագոլ - Շերդան Շաքիրի,43