Նախագահը հրամանագիր է ստորագրել
ՏնտեսությունՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
***
ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային գործունեություն
1994–1999 Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:
1999-2000 «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:
2000–2002 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:
2002–2009 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:
2009-2010 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010–2011 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011-2014 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
2014-ից առ այսօր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: