"Մխիթարյանը ցանկանում է ստանալ «Արսենալի» ԴՆԹ-ն"․ Մերտեսակեր
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Պեր Մերտեսակերը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Ինձ ասացին, որ նա արդեն 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ես չեմ զարմացել, քանի որ գիտեի նրա տաղանդի մասին: Նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ նաև լավ մարդ:
Հենրիխը հետաքրքրված է առաջընթացով և ցանկանում է սովորել, չնայած, որ արդեն 29 տարեկան է:
Նրա հետ աշխատելը պարզապես հրաշալի է:
Նա ցանկանում է ստանալ «Արսենալի» ԴՆԹ-ն, որն այդքան համապատասխան է նրան»,- գերմանացու խոսքն է մեջբերում «Evening Standard»-ը: