Հայերեն


«Էս գործով շինծու ա ամեն բան… ». Թևոսիկի եղբոր սպանության մեղադրյալը համարում է, որ ուրիշի տեղն է նստած

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ դեռևս շարունակվում է Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրան Ա.-ն մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսրայելի մասից: Նա կալանքի տակ չէ:

Դատարանը դեռ հետազոտում է 26 հատորից բաղկացած քրեական գործում առկա ապացույցները, դրանց վերաբերյալ հրավիրվում ու հարցաքննվում են համապատասխան փորձագետները:

Դատական այս նիստին դատարան էր ներկայացել մեղադրական եզրակացության մեջ հիշատակված՝ տեսանյութերի մի մասի վերաբերյալ փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Վերջինս նշեց, որ ինքը կոնկրետ կատարել է երկու ֆայլերի փորձաքննությունը: Տեսանկարահանումը կատարվել էր Սարյան փողոցի շենքերից մեկի արտաքին պատին տեղադրված տեսանկարահանող սարքով, որի տեսադաշտում եղել է փողոցի մի հատվածը:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է տեսանյութի այն հատվածը, որում երևում է, որ տեսասարքի առջևով անցնում է մի անձնավորություն: Տեսանկարահանված նյութը առանց ձայնի էր: Փորձագետը նշված նյութից առանձնացրել է տեսապատկերներ լուսանկարների տեսքով՝ հինգ կադր է առանձնացված, երևում է, որ մարդ է անցնում:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը այդ անցնող մարդու վերաբերյալ փորձագետին հարցրեց. «Ինձ նմա՞ն ա»:

Փորձագետն այդ հարցին պատասխանել չէր կարող, նա նշեց, որ ինքը անձի նույնացման փորձաքննություն չի կատարել, դա իր իրավասության մեջ չի եղել, իրեն նույնացման վերաբերյալ հարցեր չեն տրվել:

Ամբաստանյալը շարունակեց հարցերը: Նա փորձագետի ու դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ նկարահանված անցորդի «կուրտկեն» սպիտակ է երևում, տաբատը՝ մուգ գույնի: Հնարավո՞ր է, որ տեսանակարահանման արդյունքում սև բաճկոնը սպիտակ երևա, իսկ բաց գույնի տաբատը՝ մուգ:

Փորձագետն ասաց, որ կախված՝ տեսանկարահանման որակից, լուսավորությունից, հեռավորությունից՝ կարող են լինել գունային տարբերություններ: Այդ հարցին հնարավոր է պատասխանել՝ տեսանխցիկի ուսումնասիրության ու փորձարարության արդյունքում:

Ամբաստանյալը պնդեց, որ տեսախցիկը եղել է գիշերային տեսանելիությամբ, հետևաբար՝ նա գույների խախտումներով նկարահանում չպետք է կատարեր. «Դա տարրական բան ա, տրամաբանություն գոյություն ունի՝ սևը սպիտակ չէր կարա ցույց տար…»:

Հետազոտվող նյութի մեջ երևում է միայն, որ Սարյան փողոցով անցնում է մի մարդ, բայց ո՞վ է նա: «Սարյան փողոցով բազմաթիվ մարդիկ են անցնում…»,- ասաց ամբաստանյալը:

Փորձագետը նշեց, որ անձի նույնացումը դիմանկարային փորձաքննությամբ է որոշվում, իրենց փորձագիտական կենտրոնում նման փորձաքննություն չի նշանակվել:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Սարդարյանը մեջբերեց գործով կատարված մեկ այլ փորձաքննության եզրակացությունից հատված, որում նշված էր, թե տեսանյութերը բավարար որակի չեն, վատ լուսավորության, մեծ հեռավորության պատճառով նյութի մեջ պատկերված անձի որակյալ հատկանիշների վերաբերյալ հնարավոր չէ ստանալ տվյալներ:

Հրավիրված փորձագետը նշեց, որ ինքը մեջբերված եզրակացության հետ ոչ մի կապ չունի:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ըմբոստացավ. «Մենք 2-3 ամիս սպասել ենք, որ դուք գաք, կոշտ դիսկով ցույց տաք փորձաքննված նյութը…»:

«Ես հետազոտել եմ այն, ինչ ինձ տրամադրել է քննիչը»,- ասաց փորձագետը:

Ամբաստանյալը ձայնը բարձրացրեց. «Քննիչն ասում էր՝ ես կգամ դատարան, կապացուցեմ…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Սարդարյանն առաջարկեց մեղադրական եզրակացության մեջ նշված տեսանյութերը հանել ապացույցների շարքից: Նախագահող դատավորը նկատեց. «Շատ եք շտապում»:

Որոշվեց տեսանյութերը փորձաքննությունների ենթարկած բոլո՛ր փորձագետներին հրավիրել դատարան ու հարցեր տալ՝ եզրակացությունների վերաբերյալ:

Ամբաստանյալը հայտարարեց, թե «հեշտ տարբերակ» կարող է առաջարկել՝ երբ իրեն ձերբակալել են, «Սուր անկյունով» «կինոյի նման» ցույց են տվել կադրեր օդանավակայանում, Սարյան փողոցում կատարված տեսանկարահանումներից. «Կարաք դիմեք «Սուր անկյուն», թող էդ նյութերը տրամադրեն»:

Ամբաստանյալն իր «հեշտ տարբերակը» հեգնանքով առաջարկեց, ապա ասաց. «70 օր սպասել էինք էս փորձագետին, մի 70 օր էլ կսպասենք մյուսներին, ու ոչ մի պատասխան չենք ստանա»:

Նա առաջարկեց այս դատական նիստն արդյունավետ օգտագործել ու եթե ուրիշ՝ չհետազոտված իրեղեն ապացույցներ են մնացել, հետազոտել դրանք: Բայց այլ իրեղեն ապացույցներ կարծես թե չկային:

Ամբաստանյալի դժգոհությունը ավելի բուռն դարձավ. «Ինչքա՞ն ուրիշի տեղը ստեղ նստեմ… Էս գործը պատվերով ձգձգվում ա՝ 3-4 տարի ա՝ արհեստականորեն ձգձգվում ա… Փառք Աստծո, եվրադատարան գոյություն ունի…»:

Ամբաստանյալը հետը բերել էր գործում առկա՝ Երևանի հատակագիծը, որի վրա նշված էին իրեղեն ապացույցների հայտնաբերման վայրերը: Նշված էր, որ հայտնաբերվել է ենթադրյալ մարդասպանի ձեռնոցը, որի վրա եղել են կրակոցի արգասիքներ, իսկ ներսում՝ ԴՆԹ-ի նմուշ: Սակայն քրեական գործում այս ձեռնոցը որպես իրեղեն ապացույց՝ բացակայում է, ըստ ամբաստանյալի՝ այն դիտավորյալ կորցրել են, քանի որ, իրոք, հետքեր էր պարունակում…

«Ե՛ս եմ դատվում, էդ հարցը ի՛նձ ա հուզում, էս գործով շինծու ա ամեն բան, ես գիտեմ՝ դատարանը ինչ ձևի կանդրադառնա… Բայց վերջիվերջո՝ էս երկիրը չոփով չի ծածկված…»:

Նախագահողը մի քանի անգամ դիտողություն արեց ամբաստանյալին ու կոչ արեց լինել «կոռեկտ»:

Հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն տեսանյութերը փորձաքննած մնացած փորձագետները:

1in.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված