Իրանն ու Թուրքիան պատրաստվում են հեղափոխական իրադարձությունների
ԱշխարհԼրագիր |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է հանրաքվե անցկացնել երկրի պետական քաղաքականության առանցքային հարցերի շուրջ: «Այսօր մեզ պետք են բոլորը՝ ներառյալ բարեփոխիչները, պահպանողականները եւ բոլոր նրանք, ովքեր ընդունում են սահմանադրությունը երկրի զարգացմանն ու առաջընթացի հասնելու համար: Մենք պետք է կողմնորոշվենք դեպի սահմանադրություն... եթե համաձայն չենք ինչ-ինչ հարցերում, պետք է դիմենք 59-րդ հոդվածին (հանրաքվեի անցկացման մասին սահմանադրական հոդված)», - ասել է Ռոհանին:
Ինչպես գրում են լրատվամիջոցները, հանրաքվեի դրվող հարցերից պետք է լինի երկրի կառավարման գործում հոգեւորականների դերը, հիջաբ կրելը եւ շատ այլ հարցեր:
Եթե հանրաքվեն կայանա, կարող է իրական հեղափոխութուն լինել հարեւան Իրանում: Ճիշտ է, վերլուծաբանները կասկածում են, որ այաթոլլահ Խամենեին թույլ կտա այդպիսի հանրաքվե անցկացնել, սակայն ընդունում են նաեւ, որ բարեփոխումներից հրաժարվելը կարող է Իրանին դուրս թողնել համաշխարհային դինամիկ գործընթացներից:
շարունակությունը՝ կայքում