«Միլանի» դեմ խաղում ֆուտբոլիստը կորցրել է ատամը (լուսանկար)
Սպորտ«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը «Միլանի» դեմ իտալական A Սերիայի 26-րդ տուրի խաղում զրկվել է մեկ ատամից։
Հռոմում կայացած հանդիպման 12-րդ րոպեին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը բախվել է «Միլանի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կասյեի հետ եւ կորցրել ատամը։ Չնայած դրան՝ Նայնգոլանը շարունակել է խաղալ եւ փոխարինվել է միայն 64-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Միլանն» արտագնա հաղթանակ էր տարել 2։0 հաշվով։
#ASRoma midfielder Radja Nainggolan seemed to lose a tooth after a clash with #ACMilan star Franck Kessie https://t.co/kethbnWfAt #RomaMilan #SerieA pic.twitter.com/LLACZCAhif
— footballitalia (@footballitalia) 25 февраля 2018 г.