Հայրապետյանին «փուռը կտան»
ՔաղաքականությունLurer.com-ը գրում է․
Այլևս կայացած իրողություն է այն, որ Հայաստանը թևակոխել է մի շրջափուլ, որի ելքը շատերի համար անկանխատեսելի է լինելու: Դրա մասին են խոսում թե՛ կառավարությունում կատարված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող փոփոխությունները, թե՛ ամենաբարձր մակարդակով հնչած այն հավաստիացումները, թե շուտով հայաստանյան իրականությունն այնպիսի փոփոխություններ է կրելու, որ ոչ ոք չի էլ կարող անգամ պատկերացնել: Հաշվի առնելով այն, որ խոսքերն այս ամենևին էլ չի կարելի համարել զուր տեղը հնչեցված ելույթի արգասիք կամ, պարզապես, հասարակությանը հաճոյանալու մի նվազ փորձ, պետք է ենթադրել՝ ամենայն հավանականությամբ՝ այդ փոփոխություններն ուղղված են լինելու քաղաքական ու տնտեսական համակարգերի տրանսֆորմացմանը: Բանն այն է, որ երկրում ներկայումս այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխող համակարգն այլևս չի համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, չի ներառում հանրային բոլոր շերտերն ու տրամադրությունները: Իշխող ուժը եւ քաղաքական համակարգն իր բոլոր սեգմենտներով հետ է մնացել աշխարհում իշխող ռեալներից, որ բավական լուրջ սպառնալիքի է վերածվել ողջ սիստեմի հետագա գոյության համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում