«Համբարձումը» նշանվել է. Լուսանկարներ
LifeԴերասան Էմիլ Գալստյանն, ով հանրությանն առավել հայտնի է Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալներից Համբարձումի կերպարով, նշանադրվել է: Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ սիրելիի հետ կարևոր այդ արարողությունից լուսանկարներ է հրապարակել:
Դերասանի ընտրյալը Նելլի Խաչատրյանն է, նրա սոցցանցի էջում ամրագրված է, որ սովորել է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, աշխատում է Խամաճիկների թատրոնում:
Էմիլ Գալստյանն այս պահին Ռուսաստանում է գտնվում: Նշանադրությունը հենց այնտեղ էլ տեղի է ունեցել:
Շնորհավորում ենք երիտասարդ զույգին՝ մաղթելով երջանկություն ու երկար տարիների համատեղ կյանք: