Բեռլինի կինոփառատոնում հաղթել է «Մի դիպիր» էրոտիկ ֆիլմն ու ցնցել կինոքննադատներին
LifeՓետրվարի 15-ից 25-ն անցկացվեց Բեռլինի կինոփառատոնը: Նախօրեին արդեն հայտնի դարձավ հաղթող ֆիլմի անունը՝ «Touch Me Not», որն էլ արժանացավ այս տարվա Ոսկե արջ մրցանակին: Ֆիլմի ռեժիսորն է Ադինա Պինտիլիեն:
Կինոփառատոնում այս ընտրությունը, ինչպես գրել է Guardian-ը, հերթական ցնցումն էր՝ Բրեքսիթից ու Թրամփից հետո, որն ուղղակի ապշեցրել է կինոքննադատներին: Ֆիլմը Screen International ամսագրում ստացել էր ամենացածր միավորը՝ 4-ից 1.5 միավոր:
Guardian-ն այն անվանել է ձանձրալի ու անիմաստ ֆիլմ, որը «հիմար մոտեցում է ցուցաբերում ինտիմ թեմային»: Ֆիլմի հաղթանակը համարվում է իրական աղետ Բեռլինի կինոփառատոնի համար: