Հայերեն


ՀՀԿ-ն փշրեց պատրանքը

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Վանաձորյան բեկման վերջին քայլը տապալվեց: ՀՀԿ-ն կարողացավ իրեն բնորոշ մեթոդներով հերթական անգամ պահպանել իշխանությունը՝ այս դեպքում մեկ առանձին վերցրած քաղաքի մասշտաբով:

Մյուս կողմից՝ եթե հաշվի առնենք, որ ՏԻՄ ընտրություններն ըստ էության համապետական ընտրությունների նախերգանքն էին, կարող ենք եզրակացնել, որ այսպիսով ՀՀԿ-ն փորձարկեց նաև համապետական մասշտաբում իշխանությունը պահելու տարբերակը, և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում մենք ականատես կլինենք մոտավորապես նմանօրինակ մի պատկերի:

Սակայն մյուս կողմից՝ ակնհայտ դարձավ, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ն իսկապես անկարող է լինելու ապահովել բացարձակ մեծամասնություն, ինչպես 2007 և 2012 թվականներին: Եվ սա մի իրողություն է, որը անկասկած ստեղծում է նոր իրավիճակ, և ընդդիմադիր կամ այդպիսին հանդես եկող ուժերի խնդիրն է գտնել այդ իրավիճակում սեփական արդյունավետության առավել նպաստավոր և իրատեսական հնարավորությունները: Եվ այս իմաստով վանաձորյան կամ ՏԻՄ ընտրությունները ընդհանուր առմամբ շատ ուսանելի դաս են այդպիսի ուժերի համար:

Իհարկե, Հայաստանում խիստ լղոզված է ընդդիմադիր ուժ հասկացությունը, ինչը մեկ անգամ ևս վերահաստատվեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում: Նախ՝ այդ ընտրությունների նախընտրական փուլում ընդդիմադիր ուժերն ավելի շատ իրար դեմ պայքարեցին, քան իշխանությունների, և հետընտրական փուլում էլ նրանցից երեքի կազմած կոալիցիան` երկրորդ տեղը գրաված «Լուսավոր Հայաստան» կուսակցության կոչով և նրա թեկնածուին սատարելու մտադրությամբ, ըստ էության քանդվեց գործնական քվեարկության առաջին իսկ փորձից:

Սակայն սա է իրականությունը, և այստեղ խնդիրը պատրանքներին չտրվելն է, իրականությունից չկտրվելը, և ՀՀԿ-ն ըստ էության թույլ չտվեց, որ համապետական ընտրություններից առաջ հասարակությունը կտրվի իրականությունից և ընկնի պատրանքների մեջ:

Պետք է սպասել, որ Վանաձորի քաղաքապետի այսօր տեղի ունեցած քվեարկությունից հետո ընդդիմադիր դաշտում առաջնային խնդիր է դառնալու այն, թե հատկապես ովքեր, ինչ ուժերի ներկայացուցիչներ էին, որ, այսպես ասած, «դավաճանեցին» և ձայն տվեցին ՀՀԿ-ին:

Իրականում, սակայն, սա կլինի մի ծուղակ, որում կընկնի ընդդիմությունը: Խոշոր հաշվով բացարձակապես ոչ մի նշանակություն և իմաստ չունի պարզել, թե ովքեր են ձայն տվել ՀՀԿ-ին: Ենթադրենք, պարզվեց, որ դա եղել է X կամ Y կուսակցությունից: Որևէ մեկը կարծում է, որ ՀՀԿ-ի դեմ պայքարում հաջողությունը դա պարզե՞լն է լինելու: Մի՞թե Վանաձորի ընտրությունների նախընտրական շրջանում կիրառված մի շարք մարտավարական մոտեցումներն ու դրանց արձանագրած, մեղմ ասած, անմխիթար արդյունքները ևս մեկ անգամ չփաստեցին, որ իրականում ՀՀԿ-ի դեմ պայքարի արդյունավետության գրավականը կեղծ կամ անկեղծ ընդդիմություն հայտնաբերելը, սև և սպիտակ բաժանումների հասնելը չէ:

Ավելին՝ քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց, որ ամենախոցելին դառնում է հենց նման բաժանումը, և հենց այդտեղ է, որ իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ անել և ինչպես: Եվ ուրեմն պետք է փնտրել ու գտնել ոչ թե «դավաճանների»` հասարակությունը բոլորին էլ ի վերջո լավ է ճանաչում, այլ գտնել այդ հասարակությանը դեպի քաղաքականություն բերելու ավելի համոզիչ մեթոդներ և բովանդակություն:

Սա խնդիր է, որ հերթական անգամ արձանագրվեց Վանաձորի ընտրություններում, նաև այն իմաստով, թե ինչպես է այդ խնդրից կարողանում օգտվել ՀՀԿ-ն՝ ինչքան էլ որ օգտվում է, մեղմ ասած, իրավականությունից և պարկեշտությունից հեռու մեթոդներով:

Այս իմաստով ՀՀԿ-ն, ըստ էության, ևս մեկ անգամ ի ցույց դրեց այն, թե ինչի հետ գործ ունի Հայաստանի հասարակությունը, և ի ցույց դրեց, որ հասարակությունը դեռևս չունի դրա դեմ արդյունավետ գործիք:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված