31-ամյա բռնցքամարտիկը մահացել է մենամարտից հետո
ՍպորտԲրիտանացի բռնցքամարտիկ Սքոթ Վեստգարտը մահացել է մենամարտից հետո, գրում The Star-ը։
Շեֆիլդը ներկայացնող 31-ամյա մարզիկի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։ Դոնկաստերում կայացած 10 ռաունդանոց մենամարտը Սքոթ Վեստգարտի համար պետք է վերջինը լիներ սիրողական ռինգում, քանի որ նա ցանկանում էր սկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա։
Դեռ հայտնի չէ, թե արդյոք բրիտանացին մահացել է մենամարտի ընթացքում ստացած հարվածների հետեւանքով։