Վրաստանի նախագահը մերժել է ադրբեջանցիներին
Աշխարհ«Վրաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության էսկալացիային», - Մառենուլիում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Հանդիպման մասնակիցներից մեկը Մարգվելաշվիլիին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության» 26-ամյակը, սակայն մերժում է ստացել:
Վրաստանի նախագահն ասել է, որ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, հայտնում է ԱՊԱ գոծակալությունը: