Աֆղանստանում հայրը փորձել է կնության տալ իր 6-ամյա դստերը (տեսանյութ)
ԱշխարհԱֆղանստանում 6-ամյա աղջկան ստիպել են ամուսնանալ 55-ամյա տղամարդու հետ, քանի որ աղջկա հայրը, ըստ երևույթին, նրան խոստացել էր կնության տալ մեկ այծի դիմաց: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, և՛ վաճառքն իրականացրած տղամարդը` Սայեդ Աբդոլքարիմը, և՛ աղջկա հայրը ձերբակալվել են այն բանից հետո, երբ մտահոգված ազգականներից մեկը ահազանգել էր հարսանիքի մասին: Աղջկա հոր խոսքով, որը, ինչպես նշվում է, նաև բրինձ, թեյ, շաքար և բուսայուղ էր ստացել աղջկա համար, հուսահատ պայմաններում է ապրում իր ընտանիքի հետ միասին և սննդի կարիք ունի: Ինչպես նա ասել է` աղջկան վաճառելով նա ազատվել էր մեկ հոգու կերակրելու խնդրից: Աֆղանստանցին նշել է նաև, որ աղջկա ապագա ամուսինը երդվել էր նրա հետ սեռական հարաբերություն չունենալ մինչև 18 տարին լրանալը: