«Ծռերի արածը դաշնակների արածների հանդեպ մանկապարտեզ է»․ Առաքել Սեմիրջյան
Բաց մի թողեք«Պետությունն ինքը արդարադատության կրողն է, եթե չի կարողանում արդարադատություն հաստատել՝ գտնվում են մարդիկ, որոնք ինքնիրավչությամբ փորձում են իրենք իրենցով արդարադատություն հաստատել։ Մարտի մեկը պետք է բացահայտվի, այլապես կգտնվեն խմբեր, որոնք կփորձեն արդարություն հաստատել»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը։