Ռոնալդուն հերթական ինքնասիրահարված արտահայտությունն է արել․ Տեսանյութ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Youtube-ի Desimpedidos ալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է հետևում իր արտաքին տեսքին:
«Բացի գեղեցիկ լինելուց, պետք է նաև ինքդ քեզ դուր գաս: Պետք է արժանապատվություն ունենալ և գնահատել ինքդ քեզ: Չեմ ասում, որ արքայազն եմ, սակայն պետք է դուր գաս առաջին հերթին քեզ:
Երբ նայում եմ հայելու մեջ, ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ:
Երբ տանն եմ, փորձում եմ վերահսկել այն, ինչով զբաղվում եմ: Սովորաբար ֆուտբոլ չեմ դիտում, դա շատ հազվադեպ է լինում: Դիտում եմ խաղը, երբ այն մեծ նշանակություն ունի:
Աշխատում եմ դիտել սերիալներ, ֆիլմեր, վավերագրական նյութեր: Նաև սիրում եմ ճանապարհորդել»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը: